Եվրախորհուրդը կոչ է արել դադարեցնել բռնությունն Ուկրաինայում
Աշխարհ
Եվրախորհուրդը ղեկավարող մարմինը՝ արտաքին գործերի նախարարների կոմիտեն, Ստրասբուրգում կայացած իր նիստում հռչակագիր է ընդունել Ուկրաինայի իրադրության վերաբերյալ, որում կոչ է արել անհապաղ դադարեցնել բռնությունը երկրում: Այս մասին հայտնում է ria.ru-ն:
Փաստաթղթի տեքստում, որի բովանդակությունում ասված է, որ ԵԽ-ի նախարարների կոմիտեն պաշտպանում է Ուկրաինայում բռնությունն անհապաղ դադարեցնելու անհրաժեշտության վերաբերյալ Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Տուրբյոռն Յագլանդի հայտարարությունը:
Եվրախորհրդի 47 երկրների արտաքին գործերի նախարարների կոմիտեն «Ուկրաինայի բոլոր քաղաքական ուժերին կոչ է արել շարունակվող ճգնաժամը լուծել ժողովրդավարական և խաղաղ միջոցներով՝ օրենսդրության շրջանակներում»:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ