Կառավարությունը հրաժարական չի տա
Քաղաքական
ՀՀԿ ԳՄ նիստին ՀՀ կառավարության հրաժարականի հարց դրված չէր: Այս մասին փետրվարի 20-ին, ՀՀԿ Գործադիր մարմնի նիստի ավարտից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ Ազգային Ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա հայտնեց, որ նիստում քննարկվել են ներկուսակցական և ներքաղաքական հարցեր: «Մեր կարծիքը հստակ է: Կուսակցության օրակարգում Կառավարության հրաժարականի հարց դրված չէ»,- ասաց Շարմազանովը:
Անդրադառնալով Ուկրաինայում ծավալվող իրադարձություններին' ՀՀԿ խոսնակը նշեց, որ կոռեկտ չի համարում բարեկամ ժողովրդի քաղաքացիական բախումներին գնահատական տալը: «Մենք ցանկանում ենք, որպեսզի Ուկրաինայում բոլոր խնդիրները լուծվեն խաղաղ ճանապարհով»,- ասաց Շարմազանովը՝ հավելելով, որ մարդկության պատմությունը ցույց է տվել, որ հեղափոխությունները, արյունալի բախումները ամենավատագույն ճանապարհն են, և հաջողել են այն պետություններն ու հասարակությունները, որտեղ ամեն ինչ եղել է էվոլյուցիոն ճանապարհով, երկխոսության միջոցով»,- նշեց Շարմազանովը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ