«Հրապարակ». Կիևում վերջապես հուսադրող բեկում եղավ
Հայկական Մամուլ
Երեկ կեսգիշերին Կիեւում վերջապես հուսադրող բեկում եղավ: Յանուկովիչի հետ բանակցած Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Լեհաստանի ԱԳ նախարարները հայտնեցին, որ Յանուկովիչը համաձայնել է 10-օրյա ժամանակամիջոցում ձեւավորել Համաձայնության կառավարություն, մինչեւ ամառ կատարել Սահմանադրության փոփոխություններ եւ մինչեւ տարեվերջ անցկացնել արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ: Գրում է «Հրապարակ» օրաթերթը:
Ավելի կարեւոր մի բեկում արձանագրվեց Վերխովնի Ռադայում: 237 պատգամավորի մասնակցությամբ գումարված Ռադայի արտահերթ նիստում կեսգիշերին 236 կողմ ձայներով ընդունվեց որոշում, որով արտակարգ իրադրության հայտարարումը վերապահվեց բացառապես Վերխովնի Ռադային, բոլոր զինվորականներին կարգադրվեց վերադառնալ զորամասեր, եւ արգելվեց հրազենի գործադրումը: Նաեւ ապօրինի է հայտարարվել եւ արգելվել է Հակաահաբեկչական միջոցառումների ծրագրի իրագործումը:
Շարունակությունը` թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ