«Ժողովուրդ». ԱՎԾ երեկվա զեկույցից բավական հետաքրքիր պատկեր է պարզվում
Հայկական Մամուլ
Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակի վերաբերյալ ԱՎԾ երեկվա զեկույցից բավական հետաքրքիր պատկեր է պարզվում. օրինակ՝ հունվարին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է արդյունաբերական արտադրանքի ծավալը 3.3 տոկոսով, իսկ դեկտեմբերի համեմատ` 33.8 տոկոսով: Սա, թերեւս, այն ցուցանիշն է, որը լավագույնս ապացուցում է Հայաստանում տիրող սոցիալ-տնտեսական իրավիճակը:
Հիշո՞ւմ եք՝ Սերժ Սարգսյանը ԵԿՄ համագումարում մանրամասն խոսում էր Հայաստանում միջին ամսական աշխատավարձի աճի մասին: Պարզվում է, սակայն, որ դեկտեմբերի համեմատ՝ ՀՀ-ում միջին ամսական աշխատավարձը նվազել է 17.5 տոկոսով, փոխարենը տեղի է ունեցել 2.8 տոկոս գնաճ, այլ կերպ ասած' բնակչությունն ապրում է 20 տոկոս ավելի վատ: Եվ այսքանից հետո անհասկանալի է, թե ում վրա եւ ինչի համար էր Սերժ Սարգսյանը «մուննաթ» գալիս:
Շարունակությունը` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ