«Ժողովուրդ». Ոչ իշխանական 4 ուժերը շատ են ցանկանում, բայց չեն կարողանում անվստահություն հայտնել վարչապետին
Հայկական Մամուլ
ԱԺ-ում ներկայացված ոչ իշխանական 4 ուժերը թեեւ շատ են ցանկանում անվստահություն հայտնել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, սակայն «բովանդակային մասով՝ թայմինգի մասով, մարտավարական իմաստով» դեռ չի ստացվում: Այս իրավիճակը, անշուշտ, զարմանալի չէ: Հայաստանյան քաղաքական դաշտում մշտապես գերիշխել են ամբիցիաները, այլ ոչ թե ընդհանուր գործ անելու ռեալ պատրաստակամությունը:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ 4 ուժերի մասնակցությամբ երեկ կայացած նիստի ընթացքում նախ խոսվել է, որ առայժմ իրենց ձեռքի տակ չկան այնպիսի անհերքելի փաստեր ու հիմնավորումներ, որոնց ներկայացումից հետո հնարավոր լինի ակնկալել, 4 խմբակցությունների պատգամավորներից բացի, այլոց «կողմ» ձայները, քանի որ միայն 52 պատգամավորների «կողմ» ձայներով ոչնչի հնարավոր չէ հասնել: Բացի այդ՝ ԱԺ ՀԱԿ եւ «Ժառանգություն» խմբակցությունների ներկայացուցիչների մեջ կան մարդիկ, որոնք չեն ընդունում վարչապետին անվստահություն հայտնելու քայլը՝ այն համարելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծրագիրը: Դրա համար էլ Տիգրան Սարգսյանի անվստահության հարցն անվերջ հետաձգվում է:
Շարունակությունը` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ