«Ժողովուրդ». Մեկը վիճակագրական տվյալներն է նկարում, մյուսը՝ ընտրությունների արդյունքները
Հայկական Մամուլ
«ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության 2014թ. գնումների պլանում կարելի է ուշագրավ դրվագների հանդիպել. Այս գերատեսչությունը, օրինակ, ծրագրել է գնել 24 հատ ավել, 30 հատ օճառ, 4,5 կգ լվացքի փոշի և երկու լիտր էթիլ սպիրտ։ Իսկ ահա Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այս տարի գնելու է 10 հատ ավել, 60 հատ օճառ, 60 հատ փոշու հավաքման ու 60 հատ էլ՝մաքրող կտոր։ Այս ամենից բացի՝ ԿԸՀ-ն ծրագրել է գնել 30 կգ լվացքի փոշի և 55 հատ լվացող տարբեր նյութեր։ Եվ այդ ամենը՝ ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ Գրում է «Ժողովուրդ»-ը:
Բնականաբար, հարց առաջացավ, թե ինչու ենք հենց այս երկու գերատեսչությունների գնումների պլանները ներկայացնում։ Պատասխանը պարզ է. երկուսն էլ դե ֆակտո ունեն նույն գործառույթը՝ զբաղված են թվանկարչությամբ։ Պարզապես մեկը վիճակագրական տվյալներն է նկարում, մյուսը՝ ընտրությունների արդյունքները»։
Շարունակությունը` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ