Մայդանցիներն արգելափակում են մուտքը դեպի Կիևի կենտրոն
Աշխարհ
Ընդդիմության հարյուրավոր կողմնակիցներ բարիկադներ են կանգնեցրել Կիևի «Բերեստեիսկայա» մետրոյին հարակից ճանապարհի վրա` խոչընդոտելու համար Կիևի ուժայիններին ռազմական տեխնիկա մատակարարելու փորձը: Այս մասին հաղորդում են ուկրաինական ԶԼՄ-ները:
Այս կերպ ցուցարարները արգելափակում են մուտքը դեպի Կիևի կենտրոն, որպեսզի մայրաքաղաք չմատակարարվի զինամթերք և ռազմական տեխնիկա:
Հիշեցնենք, որ «Եվրամայդան SOS» քաղաքացիական նախաձեռնությունը ներկայացրել է երկու օր Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում շարունակվող բախումների հետևանքով մահացածների անունները, որոնց թվում է նաև հայազգի Գեորգի Հարությունյանը՝ մոտ 50 տարեկան, Ռովնո քաղաքից:
Ցուցարարները չեն պատրաստվում հեռանալ Անկախության հրապարակից: Ուկրաինայի մայրաքաղաքում իրավիճակը մնում է խիստ լարված:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն