Գերագույն ռադան լիագումար ռեժիմով կաշխատի «մինչև Ուկրաինայում քաղաքական ճգնաժամի լուծումը»
Աշխարհ
Ուկրաինայի խորհրդարանը լիագումար ռեժիմով կաշխատի «մինչև երկրում քաղաքական ճգնաժամի լուծումը»: Դրա օգտին քվեարկել է 229 պատգամավոր անհրաժեշտ 226-ի դեպքում: Այս մասին հայտնում է itar-tass-ը:
Ավելի վաղ Ուկրաինայի խորհրդարանը որոշում է ընդունել երկրի բոլոր ուժային կառույցների ստորաբաժանումները մշտական տեղաբաշխման վայրեր վերադարձնելու մասին: Այդպիսով, պատգամավորները պարտավորեցրել են ՆԳ նախարարությանը երկրի ամբողջ տարածքում անհապաղ դադարեցնել տրանսպորտային ուղիների արգելափակումը, պաշտպանության նախարարությանը՝ անհապաղ հետ կանչել հակամարտությանը մասնակցող իր ուժերին եւ ապահովել նրանց վերադարձը մշտական տեղաբաշխման վայր:
Մինչ այդ Կիևում ցուցարարները ազատ են արձակել ներքին զորքերի այն զինծառայողներին, որոնք փետրվարի 20-ի առավոտյան արմատականների կողմից գերի էին բռնվել Անկախության հրապարակում: Նրանց ազատումը տեղի է ունեցել Ուկրաինայի խորհրդարանի մի շարք ընդդիմադիր պատգամավորների աջակցությամբ:
Պատգամավորները և հանրահավաքի մասնակիցների մեծամասնությունը «կենդանի» միջանցք են բացել և զինծառայողներին դուրս բերել շրջապատումից: Նրանք հեռացել են ոտքով, քանի որ արմատականորեն տրամադրված ցուցարարները ծակել էին ավտոբուսի անվադողերը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ