Կիևում ավարտվել են ԵՄ-ի բանակցություններն Ուկրաինայի իշխանությունների և ընդդիմության հետ
Աշխարհ
Կիևում ավարտվել են եվրոպացի դիվանագետների բանակցություններն Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի և ընդդիմության առաջնորդների հետ: Այս մասին հաղորդում է itar-tass-ը:
Գերմանիայի եւ Լեհաստանի արտաքին գործերի նախարարներ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը եւ Ռոդոսլավ Սիկորսկին, որոնք Կիևում մասնակցում են Ուկրաինայի նախագահի վարչակազմում ընթացող բանակցություններին, պլանավորում են փետրվարի 21-ին ևս մեկ հանդիպում անցկացնել հանրապետության նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ՝ փորձելով ուղիներ գտնել ներքաղաքական սուր ճգնաժամը հաղթահարելու համար:
Ուկրաինայում Եվրամիության ներկայացուցչության ղեկավար Յան Տոմբինսկու խոսքով՝ բանակցությունները շարունակվում են և մինչև կեսօր ծրագրվում Է ևս մեկ հանդիպում անցկացնել նախագահի հետ:
«Բանակցությունները շատ բարդ և լարված են անցել՝ տևելով են 9 ժամ: Այժմ ընդմիջում է»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Հանդիպման գլխավոր նպատակն էր պայմանավորվածություն ձեռք բերել` երկրում բռնությունը դադարեցնելու և քաղաքական ճգնաժամը կարգավորելու հարցում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ