Անզեն աչքով անտեսանելի ականջակալն ու «նորմալ» ուսանողությունը
Հասարակություն
Օրերս համացանցում հայտնվել է գովազդ` «Քննությունները ստանալու ամենահեշտ տարբերակը» խորագրով, որն ուսանողներին է առաջարկում անլար ականջակալ: Այն ուսանողներին հնարավորություն կտա մասնակցել քննություններին` անզեն աչքով անտեսանելի ականջակալով:
Կազմակերպությունը (անունը հասկանալի պատճառներով չենք նշում), ականջակալն առաջարկում է փաթեթով, բավական մատչելի գնով, անգամ` օրավարձով:
Նկարագրություն:
● Ընդամենը 2 մմ
● Լավ որակ, բարձր ձայն
● Աշխատում է 3.5 մմ բնիկ ունեցող ցանկացած հեռախոսի հետ:
● Աշխատում է 9 վոլտ 2 մարտկոցով:
● Ականջակալն անզեն աչքով անհնար է տեսնել:
Փաթեթը ներառում է`
1 x Մալուխ 3.5 մմ բնիկ ունեցող:
1 x Մագնիս` ականջակալը հանելու համար:
5 x Ականջակալ:
Լուրեր.com-ը զրուցեց կազմակերպության ներկայացուցչի հետ, ճշտելու` արդյո՞ք ՀՀ ԿԳ նախարարությունից, կամ ՀՀ Պետական բուհերից, իրենց հետ կապ հաստատե՞լ են, կամ փորձե՞լ են խոչընդոտել ականջակալների վաճառքին:
«Ոչ, մեզ հետ ոչ ոք կապ չի հաստատել, որևէ արձագանք չի եղել»,-ասաց կազմակերպության ներկայացուցիչը:
Հարցին, թե պահանջարկը մե՞ծ է, ասաց. «Ոչ, պահանջարկը մեծ չէ, նորմալ ուսանողություն ունենք: Օգտվում են միայն ծայրահեղ դեպքերում»:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ