Կիևում զոհված իրավապահների թիվը հասել Է 16-ի
Աշխարհ
Ինչպես հայտնում է itar-tass-ը, Կիևում զանգվածային անկարգությունների ընթացքում զոհված իրավապահ մարմինների աշխատակիցների թիվը հասել Է 16-ի: Այդ մասին փետրվարի 21-ին հաղորդել է Ուկրաինայի ՆԳ նախարարության մամուլի ծառայությունը:
«Ներքին գործերի մարմինների 130 աշխատողներ բուժհիմնարկներ են տեղափոխվել հրազենային վերքերով: Ընդամենը փետրվարի 18-ից բուժօգնության են դիմել ներքին գործերի մարմինների 565 աշխատող, նրանից 410-ը հոսպիտալացվել են»,-ասված է գերատեսչության հայտարարության մեջ:
Ավելի վաղ հաղորդվել է, որ վերջին օրերին զոհվածների թիվը, ըստ Ուկրաինայի առողջապահության նախարարության տվյալների, հասել է 77-ի, բուժօգնության են դիմել 577 տուժածներ, նրանցից 369-ը՝ հոսպիտալացվել են: Ընդ որում՝ վերջին մեկ օրվա ընթացքում տուժել է 132 մարդ, նրանցից 82-ին տեղափոխել են հիվանդանոցներ:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ