Կիևի մետրոպոլիտենը վերսկսել է աշխատանքը
Աշխարհ
Ինչպես հայտնում է Украинская правда-ն,Կիևի մետրոպոլիտենում վերսկսել է գնացքների երթեւեկությունը, փակ են մնում միայն «Կրեշչատիկ» և «Մայդան Նեզալեժնոստի» կայարանները: Այդ մասին այսօր՝ փետրվարի 21-ին, հաղորդվել է Կիևի մետրոպոլիտենի կայքում:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Կիևի վարչակազմի ղեկավար Վլադիմիր Մակեենկոն որոշում է ընդունել վերսկսել քաղաքային մետրոպոլիտենի աշխատանքն այն բանից հետո, երբ Ուկրաինայի անվտանգության ծառայությունում նրան հավաստիացրել են մետրոյի բոլոր կայարաններում անվտանգության բավարար վիճակի մասին, բայցի կենտրոնականներից: Մետրոյի աշխատանքը դադարեցվել էր ահաբեկչական գործողությունների սպառնալիքների պատճառով:
Ինչպես նշվում է մետրոպոլիտենի կայքում, փետրվարի 21-ից մետրոյի «Կրեշչատիկ» և «Մայդան Նեզալեժնոստի» կայարանները փակ են մնում մուտքի և ելքի համար և աշխատում են միայն գծից գիծ ուղևորների տեղափոխվելու համար:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ