Ուկրաինան հրաժարվել է ռուսական վարկ ստանալու դիմաց 2 միլիարդի եվրաբոնդերի թողարկումից
Աշխարհ
Ուկրաինան հրաժարվել է 2 միլիարդ դոլարի եվրաբոնդերի թողարկումից, որոնք ավելի վաղ պատրաստվում էին տեղակայել Իռլանդական ֆոնդային բորսայում՝ ռուսական վարկի հերթական տրանշը ստանալու նպատակով: Այս մասին հայտնում է Украинская правда-ն:
Եվրաբոնդերը դուրս են մնացել բորսայի պաշտոնական լիսթինգից երկրում քաղաքական իրավիճակի սրացումից անմիջապես հետո:
Փետրվարի 17-ին Ռուսաստանի ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը հայտարարել էր, որ Ռուսաստանը կարող է գնել ուկրաինական եվրաբոնդերն արդեն ընթացիկ շաբաթվա վերջին:
Արդեն չորեքշաբթի օրը՝ փետրվարի 19-ին, Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ դեռ ուկրաինական արժեթղթերի գնման հարցը բաց է մնում՝ Ուկրաինայում ներքաղաքական իրավիճակի սրման և երկրում բռնության աճի առնչությամբ:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ