«Ես Մոուրինյուի և Դել Բոսկեի պես հանգիստ մարզիչ եմ». Անչելոտի
Սպորտ
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին լրագրողների հետ հանդիպմանը խոսել է աշխատանքի նկատմամբ իր մոտեցման և ֆուտբոլիստների հետ փոխհարաբերությունների մասին:
«Եթե նկատում եմ, որ երկու ֆուտբոլիստների միջև խնդիրներ կան, ապա միջամտում եմ: Եթե անհրաժեշտ է ինչ-որ մեկին ոգևորել, ապա անում եմ դա: Ինձ դուր չի գալիս իշխող մասնագետի կերպարը, ով ստիպում է ֆուտբոլիստներին անել այն, ինչ ասում է: Ես հանգիստ մարզիչ եմ` այնպիսին, ինպիսին են Վիսենտե դել Բոսկեն և Ժոզե Մոուրինյուն»,- Անչելոտիի խոսքերը մեջբերում է իսպանական մամուլը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ