Էդգար Մալաքյանը տեղափոխվել է «Ժալգիրիս»
Սպորտ
Էդգար Մալաքյանը տեղափոխվեց «Ժալգիրիս»: Ինչպես տեղեկացրին «Բանանցի» մամուլի ծառայությունից, «Բանանցը» շարունակում է նախապատրաստվել մրցաշրջանի վերսկսմանը Անթալիայում: Թիմի կազմում արդեն փորձաշրջան է անցել երեք ֆուտբոլիստ, որոնցից երկուսը՝ Նեյլ Յադոլահին և Մարկոս Վինիցիուսը, չհամապատասխանեցին «Բանանցի» մարզիչների պահանջներին: Առայժմ թիմի կազմում շարունակում է մարզվել ծագումով նիգերիացի և ԱՄՆ-ի քաղաքացիություն ունեցող Կիռան Նվաբուեզեն:
«Բանանցը» Հայաստան է վերադառնալու փետրվարի 23-ին, իսկ առաջնության 15-րդ տուրում մարտի 1-ին ընդունելու է «Արարատին»: Պարզ է դարձել նաև այն, որ «Բանանցի» կազմում մրցաշրջանի երկրորդ մասին չի մասնակցի Էդգար Մալաքյանը: Ֆուտբոլիստի հետ «Բանանցը» խզել է պայմանագիրը, և Մալաքյանի տրանսֆերային իրավունքները պատկանում են չեխական «Վիկտորիա» ակումբին, որն էլ իր հերթին համաձայնություն է տվել, որպեսզի Մալաքյանը հանդես գա «Ժալգիրիսում»: Մալաքյանը հունվարին վնասվածքի պատճառով չի մասնակցել «Բանանցի» ոչ մի մարզմանը: «Բանանցից» հեռացել է նաև սլովակ պաշտպան Լյուբոշ Հանցելը, ում հետ պայմանագիրն ավարտվել է հունվարի 1-ին:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ