Կիևի Անկախության հրապարակում կրկին լարված իրավիճակ է. ցուցարարներն ու իրավապահ մարմինները կրակ են բացել միմյանց ուղղությամբ
Աշխարհ
Կիևի Անկախության հրապարակում կրկին լարված իրավիճակ է. բողոքի ցույցի մասնակիցներն ու հատուկջոկատայինները կրակ են բացել միմյանց ուղղությամբ: Այս մասին հայտնում է UNIAN-ը:
Իսկ Ուկրաինայի ՆԳՆ-ն հաղորդագրություն է տարածել, որ Կիևի ժամանակով 10:30-ի սահմաններում իրավապահ մարմինների ուղղությամբ կրակ են բացել ցուցարար-ծայրահեղականները:
«Ինստիտուտյան փողոցի մոտակայքում զանգվածային անկարգությունների մասնակիցները կրակ են բացել ներքին գործերի աշխատակիցների ուղղությամբ և փորձել են շարժվել Գերագույն ռադայի ուղղությամբ: Այժմ կրակոցները շարունակվում են»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ մի քանի ժամ առաջ Ուկրաինայում ստորագրվել է մարդկային զոհերի հանգեցրած բռնության գործադրումը դատապարտող Գերագույն ռադայի որոշումը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ