Կիևում զոհերի թիվը հասել է 80-ի. ՆԳՆ
Աշխարհ
Վերջին օրերին Կիևի կենտրոնում տեղի ունեցած բախումների և փոխհրաձգության հետևանքով զոհվել է 80 քաղաքացի: Այս մասին հայտնում է itar-tass-ը:
Ուկրաինայի ժողովրդին հղած ուղերձում հաղորդել է երկրի ներքին գործերի նախարարի պաշտոնակատար Վիտալի Զախարչենկոն:
Ուկրաինայի ՆԳ նախարարության մամուլի ծառայության վերջին տվյալների համաձայն՝ զանգվածային անկարգությունների ընթացքում իրավապահ մարմինների զոհված աշխատակիցների թիվը հասել է 16-ի:
«Ներքին գործերի մարմինների 130 աշխատողներ հրազենային վերքերով տեղափոխվել են բուժհաստատություններ: Ընդամենը փետրվարի 18-ից բուժօգնության համար դիմել են ներքին գործերի մարմինների 565 աշխատողներ, որոնցից 410-ը հոսպիտալացվել են»,-ասված է գերատեսչության հայտարարության մեջ:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ