Ուկրաինայում նախագահական արտահերթ ընտրություններ կնշանակվեն. Յանուկովիչը տեղի տվեց
Աշխարհ
Ինչպես հայտնում է itar-tass-ը, Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը նախաձեռնում է նախագահական արտահերթ ընտրություններ և 2004 թվականի սահմանադրության վերադարձը: Այս մասին ասվում է պետության նախագահի պաշտոնական կայքում արված հայտարարության մեջ:
«Այս ողբերգական օրերին, երբ Ուկրաինան և ուկրաինացիները ունեցան ծանր կորուստներ, երբ սպանվեցին մարդիկ բարիկադների այն կողմում, իմ պարտքն է հարգել մահացածների սուրբ հիշատակը: Չկա ոչինչ ավելի կարևոր, քան մարդկային կյանքը: Ես կանեմ քայլեր, որոնք անհրաժեշտ են, որպեսզի վերականգնվի Ուկրաինայի հանգիստը և խուսափենք նոր ընդհարումներից և զոհեր ունենալուց: Ես հայտարարում եմ արտահերթ նախագահական ընտրությունների անցկացում և Ուկրաինայի վերադարձը 2004 թվականի սահմանադրությանը»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը նաև նշել է, որ ինքը պատասխանատու է Ուկրաինայի, ժողովրդի և Աստծո առաջ:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ