Կիևի ներքին գործերի աշխատակիցները լքում են Գերագույն ռադայի տարածքը
Աշխարհ
Կիևի ներքին գործերի աշխատակիցներն, որոնք անցյալ գիշեր տեղակայվել էին Ուկրաինայի Գերագույն ռադայի տարածքում, հեռանում են: Այս մասին հայտնում է Украинская правда-ն՝ վկայակոչելով Интерфакс-Украина-ին:
«Ուժայինները հավաքում են իրենց «ժամանակավոր կացարանները» ոստիկանական ավտոբուսների մեջ և աստիճանաբար թողնում Գրուշևսկու փողոցը: Այս հավաքն սկսվել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հայտարարությունից հետո»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Ուկրաինայի «ՈւԴԱՌ» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն հայտնել էր, որ նախագահ Յանուկովիչի հայտարարությանը՝ Ուկրաինայում արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին, պետք է մոտենալ բավականին զգուշությամբ:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ