7 նշան, որ օրգանիզմը ջրի պակաս ունի 5 փաստ Հյուսիսային Կորեայի առօրյայի մասին, որոնք շատերին են զարմացնում Որ մթերքներն են համարվում «բնական էներգետիկներ» 5 սովորություն, որոնք դանդաղ «ծերացնում» են ուղեղը Բժիշկները զգուշացնում են․ այս նշանը կարող է վկայել լուրջ խնդրի մասին Սա հենց այն ցատկի բացառիկ կադրերն են, որից հետո 21-ամյա երիտասարդը խեղդվել էր Գողթանիկի ջրվեժում (տեսանյութ) Ի՞նչ գիտի ձեր հեռախոսը ձեր մասին Ռոբոտները գալիս են․ ո՞ր մասնագիտություններն են առաջինը վտանգի տակ Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է Մակրոնի երրորդ շնորհավորանքը․ ծաղրա՞նք, լեգիտիմացո՞ւմ, թե՞ «ինքնիշխանության» «գնահատական»․ Սուրեն Սուրենյանց Չինաստանում մոտեցող թայֆունի պատճառով տարհանվել է ավելի քան 340,000 մարդ Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա 

ԱՄՀ-ն Հայաստանի կողքին է կուտակային կենսաթոշակային բարեփոխումների ներդրման գործում

Քաղաքական

Արժույթի միջազգային հիմնադրամը անհրաժեշտ է համարում Հայաստանում կուտակային կենսաթոշակային բարեփոխումների իրականացումը, և կառույցը ևս աջակցելու է Հայաստանի Հանրապետության ջանքերին' հաղթահարելու այդ մարտահրավերները: Երևանում անցկացվող Կենսաթոշակային երրորդ միջազգային տարեկան համաժողովի ժամանակ այս մասին նշեց Արժույթի միջազգային հիմնադրամի երևանյան գրասենյակի ղեկավար Տերեսա Դաբան Սանչեսը: «Այս համատեքստից էլ բխում է ամուր համագործակցությունը Հայաստանի հետ, որի շրջանակներում ԱՄՀ-ն միշտ աջակցել է կառավարության նոր կենսաթոշակային համակարգի ստեղծման ուղղված ջանքերին: Ինչպես արդեն նշվեց, սա բավականին բարդ առաջադրանք է և դժվար գործընթաց, որը պահանջում է ժամանակ, ջանքեր, որպեսզի հանրությունը հասկանա, թե որն է այս բարեփոխման իրական ողջամտությունը: Մյուս կողմից' այդ քայլերն արվում են բավականին բաց, թափանցիկ ձևով, հանրության կարծիքները հաշվի առնելով»,- նշեց Տերեսա Դաբան Սանչեսը:

Նա ներկայացրեց այն հիմնական դրույթները, որնց համաձայն' կենսաթոշակային բարեփոխումները կարևոր են Հայաստանի համար: «Կցանկանայի նշել երեք հիմնական կետեր. առաջինը՝ ռազմավարությունն է, հասարակական մոտեցումները, որոնք ժառանգել է Հայաստանի կառավարությունը, այնուհետև այս բարեփոխումների պետական կողմը և երրորդը' երաշխիքները: Ահա այս երեք հիմնական գործոններն են, որոնք օգնելու են Հայաստանի կառավարությանը հետագա քայլերն իրականացնելու ուղղությամբ և հաղթահահարելու մնացած մարտահրավերները: Կենսաթոշակային բարեփոխումները շատ հստակ ուղղվածություն ունեն, սա չափազանց դրական կետ է, որովհետև նախատեսվում են տարբեր աջակցություններ, եկամտի ավելացում, հետևաբար, հստակ նպատակ են հետապնդում ծերերի համար՝ թոշակի ապահովման մասով, այսիքն' այն մարդկանց համար, ովքեր, այսպես ասած, ամենաշատն են տուժում: Նպաստելու է բյուջետային բեռի նվազեցմանը, ենթակառուցվածքի վերականգնմանը: Բացի այդ, ես հավատացած եմ, որ այն օգնելու է ստվերային տնտեսության վերացմանը, որովհետև գործատուները, աշխատողները հասկանալու են, որ պետք է անցնեն նոր համակարգի: Ի վերջո, Հայաստանի ջանքն սկզբունքորեն ուղղված է այս խնդրի լուծմանը, ավելացված խնայողությունների ապահովմանը: Դա լինելու է մի ուղի, որը տանելու է դեպի ֆինանսական նոր հոսքերի, ամրագրելու է նաև տնտեսական խնդիրների նվազեցումը, որը լրացուցիչ հնարավորություն է ներդրողների, աշխատողների ու գործատուների համար»,- փաստեց Տերեսա Դաբան Սանչեսը:

Անդրադառնալով Հայաստանի' որպես պետության կողմից տրվող երաշխիքներին'ԱՄՀ ներկայացուցիչը նշեց, որ նոր համակարգն ընդգրկում է չափազանց կարևոր դրույթներ, որոնք ապահովում են համակարգի անվտանգ լինելը: «Ես կցանկանայի ևս մեկ անգամ դրանց անդրադառնալ, որովհետև չափազանց կարևոր են այդ հարցերը: Առաջին հերթին' անհատական հաշիվները, որոնք սկզբունքորեն օգնում են մարդկանց, քանի որ դրանք իրենց անհատական միջոցներն են. դա ոչ թե հարկ է, այլ իրենց սեփականությունն է: Երկրորդ բաղադրիչը հատուկ կառավարման համակարգի ստեղծումն է: Սա նույնպես կարևոր խնդիր է, որ ովհետև խնայողությունների կառավարումը երկարաժամկետ հատվածում բավականին բարդ աշխատանք է, այն պահանջում է փորձագիտական գիտելիք, ներուժ: Այս համակարգի պարագայում կառավարումը վստահվելու է բավականին փորձ ունեցող կառավարիչների»,-նշեց նա'հավելելով, որ Հայաստանի կառավարությունը երաշխավորելու է, որ թոշակառուն ստանա դրական հաշվեկշիռ, որը հակադրվում է սղաճին: «Շատ երաշխիքներ կան, որպեսզի համակարգն անվտանգ լինի: Կենտրոնական բանկը հստակ վերահսկելու է կառավարիչներին, շատ հստակ սահմանափակումներ կան նաև հատկացումների, արտարժույթի մասով, սրանք բոլորը չափազանց կարևոր երաշխիքներ են: Ի վերջո, կլինի բավական ամուր ամրագրված վարչարարական մեխանիզմ: Կարծում եմ՝ սրանք նույնպես հայեցակետեր են: Պետք է հիշել, որ այս բարեփոխումը շատ կարևոր է, դրական է Հայաստանի համար: Եզրափակելով խոսքս՝ կցանկանայի ևս մեկ անգամ արտահայտել մեր շարունակական պատրաստակամությունը. աջակցություն տրամադրվելու է Հայաստանի Հանրապետության կառավարությանը»,- ասաց Արժույթի միջազգային հիմնադրամի երևանյան գրասենյակի ղեկավար Տերեսա Դաբան Սանչեսը:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
7 նշան, որ օրգանիզմը ջրի պակաս ունի5 փաստ Հյուսիսային Կորեայի առօրյայի մասին, որոնք շատերին են զարմացնումՈր մթերքներն են համարվում «բնական էներգետիկներ»5 սովորություն, որոնք դանդաղ «ծերացնում» են ուղեղըԲժիշկները զգուշացնում են․ այս նշանը կարող է վկայել լուրջ խնդրի մասինՍա հենց այն ցատկի բացառիկ կադրերն են, որից հետո 21-ամյա երիտասարդը խեղդվել էր Գողթանիկի ջրվեժում (տեսանյութ)Ի՞նչ գիտի ձեր հեռախոսը ձեր մասինՌոբոտները գալիս են․ ո՞ր մասնագիտություններն են առաջինը վտանգի տակԲուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին էՄակրոնի երրորդ շնորհավորանքը․ ծաղրա՞նք, լեգիտիմացո՞ւմ, թե՞ «ինքնիշխանության» «գնահատական»․ Սուրեն ՍուրենյանցՉինաստանում մոտեցող թայֆունի պատճառով տարհանվել է ավելի քան 340,000 մարդՎրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխաԱյս մեկ սխալը քանդում է հազարավոր ամուսնություններԾանրամարտի երիտասարդական առաջնության Հայաստանի չեմպիոնները«Իմ կյանքը ամբողջությամբ փոխվեց». ինչ է պատմում «Կարգին սերիալ»-ից հայտնի Արամիկը՝ Արեգ Գալոյանը սիթքոմի մասինԶրուցել եմ Փաշինյանի հետ՝ վերահաստատելու Ֆրանսիայի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը․ ՄակրոնԻնչու է ձմերուկը համարվում բնական «մաքրող» մթերք«Մեգամոլ»-ի մոտ բախվել են «Range Rover»-ը և «Opel Astra»-ն․ կան վիրավորներՀայկական մեռնող տնտեսությունն ու դրա հետևանքները․ տնտեսագետի մեկնաբանությունըՀունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականը ժամանել է ԲաքուՓրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքից«Շնորհակալ եմ յուրաքանչյուր փորձության համար». Արմենչիկի կնոջ գրառումը՝ ծննդյան օրվա առթիվՓաշինյանն իրեն զոհասեղանին դրեց, դրա պատճառով էլ հաջողեց 2018թ-ին. Հայկ Դերզյան (տեսանյութ)Հայկական կաթնամթերքի սահմանափակումից հետո Ռուսաստանում պակասի վտանգ չեն տեսնումՎենեսուելան հայտարարել է Միջազգային քրեական դատարանից վերջնական դուրս գալու մասին«Արսենալը» դիտարկում է «Ռեալի» եզրային հարձակվող Վինիսիուս Ժունիորին ձեռք բերելու հնարավորությունը«Չինական մեծ պատի» նմանակո՞ւմ․ Թրամփը կրկին զարմացրել է հրապարակմամբՀնդիկ նախարարը հրաժարական է տվել լայնածավալ բողոքների ֆոնինԷլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչումՌուսաստանից բենզինի արտահանման արգելքը կերկարաձգվի մինչև տարեվերջ․ Ալեքսանդր ՆովակՈւկրաինայի հարվածը՝ ոչ միայն Ռուսաստանի, այլև ԱՄՆ-ի դեմ էր. ՊեսկովՏոկաևի անսպասելի հայտարարությունը՝ Հայաստանի և Ադրբեջանի վերաբերյալԱվտովթար՝ Երևանում․ Աշտարակի խճուղում բախվել են «Mitsubishi»–ն, «Hyundai»–ն և «Volkswagen»–ը․ կա վիրավորԴավիթ Խուդաթյանը և Իրանի նավթի նախարարը քննարկել են մատակարարվող գազի ծավալներն ավելացնելու հարցերԻլոն Մասկն այլևս տրիլիոնատեր չէ53-ամյա տղամարդուն երեք հոգով «BMW» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել են այլ վայր, ապա երեխաների ներկայությամբ ծeծի են ենթարկելԶինծառայողները ԳՇ պետին բարձրաձայնել են իրենց հուզող հարցերը (տեսանյութ)Արտաշատում ջրանջատում կլինիԻրանը միգրացիոն ուղիներով գործակալներ է ուղարկում Մեծ Բրիտանիա. The TelegraphԱյս պшտերազմը պետք է դադարեցվի. հստակ ուղերձ՝ ՊուտինինԿամո Ունանյանը՝ աշխարհի չեմպիոնՓաշինյանն ու Մակրոնը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացըԻմ 2 ընկերները՝ Ծառուկյանն ու Աշոտյանը, այս տմարդի իշխանության կողմից, ըստ էության, պատանդառված են. քաղաքագետՎրաստանում երկրաշարժ է եղել, այն զգացվել է նաև Շիրակի և Լոռու մարզերումՎրաստանում հետաքննություն է սկսել էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումների առնչությամբԻրանի հայկական համայնքը զորակցություն է հայտնել Գագիկ ԾառուկյանինԱզատ մարդ կարելի է լինել ու մնալ նաև բերդի 3 մետրանոց խցում, ինչպես Ռուբենն ու Արմենը․ ԶոհրաբյանՍլովակիայի նախկին վարչապետը դիմել է երկրի նախագահին՝ խնդրելով օգնել Ադրբեջանում դատապարտված հայ բանտարկյալների ազատ արձակմանը ԱՄՆ-ի կոչը Ադրբեջանին՝ հայ գերիներին ազատելու վերաբերյալ. ԱՄՆ-ն պատրաստ է հզոր հարված հասցնել Իրանին2026-ի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է. Պետրոսյան
Ամենադիտված