«ՀԺ». Խորհրդարանական ոչ իշխանական չորս ուժերը` ընդդեմ Հրայր Թովմասյանի
Հայկական Մամուլ
«ՀԺ» թղթակցին երեկ հայտնի է դարձել, որ խորհրդարանական ոչ իշխանական չորս ուժերը պատրաստվում են համատեղ դիմել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով (ԲՊԱԷՀ)` ընդդեմ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի:
Օրեր առաջ, երբ լրագրողները նախարարից հետաքրքրվել էին, թե ինչպես է ինքը վերաբերում, որ ԱԺ չորս ուժերը պատրաստվում են անվստահություն հայտնել վարչապետին, նա ասել էր. «Ղալաթ են անում»: Եւ ահա չորս ուժերը որոշել են Թովմասյանի սույն արտահայտության համար նրա դեմ դիմում ներկայացնել ԲՊԱԷՀ:
Թերթի տեղեկություններով, այդ հարցը նույն ուժերը մտադիր են բարձրացնել նաեւ Աժ-ի՝ երկուշաբթի մեկնարկելիք նիստում: Ի դեպ, երեկ Թովմասյանն ԱԺ-ում լրագրողներին մանրակրկիտ բացատրում էր, թե ինչ է նշանակում «ղալաթ» բառը:
Շարունակությունը` թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ