«Ժողովուրդ». Պաշտոնական վիճակագրությունը փորձել է ցույց տալ, թե նվազել է ծայրահեղ աղքատության մակարդակը
Հայկական Մամուլ
ԱՎԾ-ն երեկ հրապարակել է ՀՀ-ում աղքատության ցուցանիշները: Ըստ այդմ, 2010թ. այն եղել է 35.8, 2011-ին` 35, իսկ 2012-ին` 32.4 տոկոս: Պաշտոնական վիճակագրությունը փորձել է ցույց տալ, թե նվազել է նաեւ ծայրահեղ աղքատության մակարդակը. 2010-ի 3 տոկոսի փոխարեն այժմ 2.8 տոկոս է: Սակայն այս ցուցանիշները չեն նշանակում, որ ՀՀ-ում աղքատությունն իրոք նվազել է: Իրականում ժողովուրդը շարունակում է ապրել նույն վատ պայմաններում, բայց թվային աճպարարության հետեւանքով տպավորություն է, թե այդ ցուցանիշը նվազում է: Բանն այն է, որ իշխանություններն ամեն տարի հետեւողականորեն բարձրացրել են աղքատության շեմը` 33.5 հազար դրամից դարձնելով 37 հազար:
Ասել է թե, եթե նախկինում աղքատ էր համարվում ամսական 33.5 հազար դրամ եկամուտ ունեցողը, ապա հիմա' 37 հազար դրամ ունեցողը: Աղքատության թվի նվազման վրա մեծ դեր է ունեցել այն հանգամանքը, որ նվազագույն աշխատավարձը մի փոքր բարձրացնելով՝ փորձեցին ցույց տալ, թե լուծում են սոցիալ-տնտեսական հարցերը:
Շարունակությունը` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ