«ՀԺ». Շարժումը թափ է հավաքում
Հայկական Մամուլ
Երեկ «Դեմ եմ» քաղաքացիական շարժումը հուժկու երթով անցավ Երեւանի փողոցներով: Երթի մասնակիցները իրենց հետ ունեին լուսարձակներ, ձայնային ազդանշաններ, թմբուկներ: Գրում է «ՀԺ»-ն:
Հավաքվելով Մատենադարանի մոտ՝ երթի մասնակիցներն անցան Մաշտոցի պողոտայով, որտեղ նրանց թիվը մեծացավ ու երթն ընթացավ փողոցով: Ոստիկանների հետ բախումներ չգրանցվեցին, չնայած մի քանի դեպքերում ոստիկանները փորձում էին երթուղին նեղացնել, ինչը, սակայն, չստացվեց: Երթին քաղաքական ուժերի ներկայացուցիչներ ներկա չէին: Հասնելով կառավարության շենքի մոտ՝ ցուցարարները «առանձնահատուկ» վերաբերմունք ցույց տվեցին՝ երկարատեւ ու ուժեղ սուլոցներով, վանկարկումներով հայտնելով իրենց վերաբերմունքը պարտադիր կենսաթոշակային համակարգի վերաբերյալ: Երթն ավարտվեց Ազատության հրապարակում' մասնակիցների երգուպարով:
Ակնհայտ է, որ այս շարժումը թափ է հավաքում:
Շարունակությունը` թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ