«Ժողովուրդ». Երևանի ոսկու շուկայի սեփականատերը 100 տոկոսով բարձրացրել է տաղավարների վարձերը
Հայկական Մամուլ
Արդեն մի քանի օր է, ինչ Երևանի ոսկու շուկայի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանը 100 տոկոսով բարձրացրել է ոսկերիչների, թանկարժեք քարի արտադրամասերի տաղավարների վարձերը:
Թերթը հիշեցնում է, որ «Վաղարշ և որդիներ կոնցեռն» ՍՊԸ-ն անցյալ տարվա դեկտեմբերին ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից 65 միլիոն դրամի չափով տուգանվեց: Շուկայի աշխատակիցները պնդում են, որ այս տուգանքի պատճառով է, որ Վ. Աբրահամյանը բարձրացրել է տաղավարների վարձերը և պահանջում է այդպես վճարել իր տուգանքը: Արդյունքում՝ ոսկերիչներից շատերը փակում են իրենց արտադրամասերն ու հեռանում: Իսկ այն ոսկերիչները, որոնք ունեն ավել թվով աշխատողներ, սկսել են կրճատումներ անել: Ի դեպ, առաջիկայում բարձրանալու է նաև ոսկու վաճառքի տաղավարների վարձի չափը: «Ժողովուրդ»-ին ահազանգած ոսկերիչները հայտնեցին, որ տաղավարների վարձակալության պայմանագրերը լրացված են մի շարք խախտումներով, որն էլ տնօրինությունը պարտադրում է ստորագրել: Ավելին՝ այն վարձակալողներին ներկայացվում է առանց կնիքի, իսկ բնօրինակն էլ չեն տրամադրում:
Շարունակությունը` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ