«Բորուսիայի» դեմ խաղին պատրաստվել ենք ավելի քան մեկ ամիս. Տիմոշչուկ
Սպորտ
«Զենիթի» կիսապաշտպան Անատոլի Տիմոշչուկը խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում Դորտմունդի «Բորուսիայի» դեմ կայանալիք հանդիպման սպասումների մասին:
«Կարծում եմ` «Բորուսիան» բարդ մրցակից է, այդպիսին է եղել նա նաև Բունդեսլիգայում «Բավարիայի» համար: Այժմ դորտմունդցիները լավ մարզավիճակում են: «Բորուսիայի» մասնակցությամբ երկու խաղ դիտել ենք ողջ թիմով: «Զենիթն» այս հանդիպմանը պատրաստվել է ավելի քան մեկ ամիս: Մենք սպասում ենք այդ խաղին և երեքշաբթի ցույց կտանք, թե ինչ վիճակում է մեր թիմը: Լավատեսորեն ենք տրամադրված խաղին»,-ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է «Զենիթի» պաշտոնական կայքը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն