«Չգնացի «Ռեալ», քանի որ չեմ վաճառվում փողի դիմաց». Նեյմար
Սպորտ
Կատալոնական «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Նեյմարն իր ինքնակենսագրական գրքում նշում է, որ փողն առաջնային դեր չունի իր կյանքում: Այս մասին տեղեկացնում է AS-ը:
Մինչ Կատալոնյա տեղափոխվելը, ֆուտբոլիստին ցանկանում էր ձեռք բերել նաև Մադրիդի «Ռեալը»՝ առաջարկելով մեծ գումարներ, սակայն Նեյմարը նախընտրեց «Բարսելոնան»:
«Ես չեմ վաճառվում փողի դիմաց: Այն օգնում է կյանքում, սակայն որոշիչ դեր չունի»,-նշել է ֆուտբոլիստը:
Իր հերթին Նեյմարի հայրը նշել է. «Ժամանակին որդիս «Ռեալ» տեղափոխվելու հնարավորություն ուներ: Սակայն այդ ակումբը որդուս երջանկությունը գնելու գումար չուներ»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն