Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի հրապարակումից հետո մարտ-ապրիլին կանցկացվեն հանրային քննարկումներ
ԱՐԽԻՎ
Փետրվարի 21-ին տեղի է ունեցել սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նիստը՝ Գագիկ Հարությունյանի նախագահությամբ:
Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի քարտուղարությունից, նիստի ընթացքում քննարկվել են Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ «Իրավունքի միջոցով ժողովրդավարության եվրոպական հանձնաժողովի» (Վենետիկի հանձնաժողովի) փորձագետների աշխատանքային հանդիպման արդյունքներով առանձնացված լրացուցիչ հարցադրումներ, ինչպես նաև մի շարք կազմակերպական հարցեր:
Որոշվել է Վենետիկի հանձնաժողովի փորձագետների հետ աշխատանքային հանդիպման արդյունքների հիման վրա շարունակել Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի լրամշակման աշխատանքները: Հանձնաժողովը լրամշակման աշխատանքներից հետո կնախապատրաստի հայեցակարգի վերջնական տարբերակը և կհարապարակի այն:
Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի հրապարակումից հետո մարտ-ապրիլին կանցկացվեն հանրային քննարկումներ, որոնց վերաբերյալ Հանձնաժողովը կհրապարակի լրացուցիչ տեղեկատվություն:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)