Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Վլադիմիր Ռիբակը հրաժարականի դիմում է ներկայացրել
Աշխարհ
Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Վլադիմիր Ռիբակը հրաժարականի դիմում է ներկայացրել՝ այդ որոշումը պատճառաբանելով առողջական վիճակի վատթարացմամբ: Այս մասին հայտնում է interfax.com.ua-ն:
«Տեղեկացնում եմ այն մասին, որ Վլադիմիր Վասիլևիչ Ռիբակը հրաժարականի դիմում է գրել, ինչը պայմանավորված է հիվանդությամբ և բուժում ստանալու հանգամանքով: Նա խնդրել է կասեցնել իր' Գերագույն Ռադայի նախագահի իրավասությունները»,- հայտարարել է փոխխոսնակ Ռուսլան Կոշուլինսկին՝ փետրվարի 22-ին Ռադայի նիստի բացման ժամանակ:
Պաշտոնից հեռացել են նաև Յանուկովիչի խորհրդական Իրինա Ակիմովան, ով հանդիսանում էր նաև Ուկրաինայի նախագահի ներկայացուցիչը նախարարների կաբինետում, և խորհրդական Վիտալի Գրամոտնյովը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ