Եվգենի Պլուշչենկոն կվիրահատվի
Սպորտ
Օլիմպիական չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոն մարտին վիրահատության կենթարկվի: Այս մասին տեղեկացնում է sovsport-ը:
Հետազոտությունից հետո պարզ է դարձել, որ Սոչիի Ձմեռային օլիմպիական խաղերի գեղասահքի կարճ ծրագրի ժամանակ կոտրվել է ողնաշարի պտուտակը, որը պահում էր արհեստական միջողնային սկավառակը և տեղադրվել էր նախորդ վիրահատության ժամանակ:
Որպեսզի հեռացնեն կոտրված պտուտակը, մարզիկն ստիպված է երկու տարվա ընթացքում երկրորդ բարդ վիրահատությանը ենթարկվել:
Ապաքինման ժամկետն առնվազն կես տարի է:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն