Բաքվի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել
Ադրբեջան
Բաքվի կենտրոնում մեծ հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում է interfax.az-ը:
Հրդեհի օջախը գտնվում է Հաջիբեկովի փողոցում՝ «Բաքու» հանրախանութի մոտակայքում: Վառվում է բարձրահարկ շենքերից մեկը: Դեպքի վայրում աշխատում է ադրբեջանական ԱԻՆ-ի հրշեջ ծառայությունը:
Քաղաքի կենտրոնում ճանապարհները փակ են, հրդեհը դեռ մարված չէ: Զոհերի և վիրավորների մասին տվյալներ դեռ չեն հաղորդվում:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն