Յուլյա Տիմոշենկոն ազատ արձակվեց
Աշխարհ
Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն ազատ է արձակվել: Այս մասին հայտնում է Associated Press-ը' հղում անելով Տիմոշենկոյի մամուլի քարտուղար Նատալյա Լիսովային: Նախկին վարչապետի ազատ արձակվելու մասին այլ մանրամասներ մամուլի քարտուղարը չի հաղորդել:
Ավելի վաղ Ուկրաինայի ժողովրդական պատգամավորներն ընդունել են N4166 որոշումը' «Յուլյա Տիմոշենկոյին ազատ արձակելու Ուկրաինայի միջազգային պարտավորության» մասին: Այս որոշման օգտին քվեարկել է 322 պատգամավոր, փոխանցում է РБК-Украина-ն:
Սա թույլ կտա Տիմոշենկոյին խուսափել քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածից' պաշտոնական դիրքը կամ ծառայողական պարտականներությունները չարաշահելը: Այս հոդվածի համար նախկին վարչապետն ազատազրկված է 2011 թվականից: Տիմոշենկոն դատապարտվել է 7 տարվա ազատազրկման:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ