«Բորուսիայի»` խոշոր հաշվով պարտությունը (տեսանյութ)
Սպորտ
Գերմանիայի առաջնության 22-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» «Համբուրգի» հետ խաղում երեք անպատասխան գնդակ ընդունեց իր դարպասը:
Նախ հանդիպման 42-րդ րոպեին Յիրաչեկը հաշվի մեջ առաջ մղեց դաշտի տերերին, ապա 57-րդ րոպեին Լասոգան կրկնապատկեց իր թիմի գոլային առավելությունը: Հանդիպման վերջնամասում «Համբուրգին» հաջողվեց նաև երրորդ անգամ գրավել Կլոպի թիմի դարպասը: Այս անգամ աչքի ընկավ Չալհանողլուն:
Նշենք, որ հյուրերի կազմում մեկնարկային րոպեներից հանդիպմանը մասնակցեց նաև Հենրիխ Մխիթարյանը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ