Մեսսին գերազանցեց Ռաուլին
Սպորտ
Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին Իսպանիայի առաջնությունում հեղինակած գոլերի քանակով շրջանցեց Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Ռաուլին:
Իսպանիայի առաջնությունում երեկ «Ռեալ Սոսյեդադի» հետ խաղում Մեսսին հեղինակեց իր 229-րդ գոլը: Ռաուլի ակտիվում կա 228 գոլ. տեղեկացնում է իսպանական մամուլը:
Այս ցուցանիշով առաջատարը Տելմո Սարան է, ով դարձել է 251 գոլի հեղինակ: Երկրոդ տեղում Ուգո Սանչեսն է` 234 գոլով:
Նշենք, որ երեկ կատալոնացիները 3:1 հաշվով պարտվեցին «Ռեալ Սոսյեդադին»:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ