«Լռության ունկնդրում» (լուսանկարներ)
Հասարակություն
Փետրվարի 21-ին` ժամը 15:00-ին, Թումանյանի տուն-թանգարանում տեղի է ունեցել Ռուզան Փիլիպոսյանի «Լռության ունկնդրում» ցուցահանդեսը:
Ռուզան Փիլիպոսյանը Ծնվել է 1964թ. Փետրվարի 20-ին: 2002թ.-ից ՀՀ Նկարիչների միության անդամ է, դասախոսում է մանկավարժական համալսարանում գեղարվեստական կրթության ֆակուլտետի կերպարվեստի ամբիոնում: Ռուզանի խոսքերով ցուցահանդեսը իրականացնելու հիմք է հանդիսացել իր հոգում կուտակված լույսը, հանրության հետ կիսվելու ցանկությունը: «Ցուցահանդեսից հիանալի ու պայծառ տպավորություններ ունեմ, որոնք մղում են նոր ստեղծագործական վերելքների»:
Այն հարցին, թե երբ է սպասվում նոր ցուցահանդես նկարչուհին պատասխանեց. «Հաջորդը կլինի, երբ այս ցուցահանդեսից առաջացած հաճելի «դատարկություն»-ը լցվի նոր կտավներով, նոր գույներով և կրկին ցանկություն կհասունանա կիսվելու իմ ստեղծագործություններով»:






















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ