Ուկրաինայի 9 մարզերի ղեկավարներ հրաժարական են տվել
Աշխարհ
Ինչպես հայտնում է itar-tass-ը, Ուկրաինայի կենտրոնական և արևմտյան մարզերի 9 մարզային վարչակազմերի ղեկավարներ վայր են դրել լիազորությունները: Այս մասին հայտնել են շրջանային վարչակազմերի մամուլի ծառայությունները:
Հրաժարական են տվել Լվովի, Տեռնոպոլի, Վոլինի, Իվանովո-Ֆրանկովի, Ժիտոմիրի, Նիկոլաևի, Կիրովոգրադի, Վիննիցի մարզերի ղեկավարները:
Նախկին մարզպետները հրաժարական են տալիս, ինչի մասին հայտարարությունները տեղադրվում են մարզային ադմինիստրացիաների կայքերում: Հրաժարականի դրդապատճառները պատճառաբանվում են հիմնականում երկրում ստեղծված քաղաքական դրությամբ:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ