Ֆրանսիան կաջակցի Ուկրաինայում քաղաքական բարեփոխումների գործընթացին. Օլանդ
Աշխարհ
Ֆրանսիան մտադիր է աջակցել Ուկրաինայում քաղաքական բարեփոխումների և տնտեսության արդիականացման գործընթացին: Այդ մասին ասված է երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդի հայտարարության մեջ, որը տարածել է պետության ղեկավարի դիվանատունը:
«Ֆրանսիան մտադիր է հետևել այդ գործընթացին և Եվրամիության օժանդակությամբ լիովին աջակցել Ուկրաինայի քաղաքական բարեփոխումներին և տնտեսության արդիականացմանը: Ֆրանսիայի և Գերմանիայի ԱԳ նախարարները շարունակում են աշխատել այդ ուղղությամբ»,-ասված է Ելիսեյան պալատի հայտարարության մեջ, որը հրապարակվել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ Օլանդի հանդիպումից հետո:
Դրանում նաև նշվում է, որ անցումային շրջանում Ուկրաինայում պետք է հարգվեն ու պահպանվեն պետության միասնությունն ու տարածքային ամբողջականությունը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ