Երևանում Լուսինե Զաքարյանի և Խորեն Պալյանի հիշատակի երեկո կանցկացվի
Գիտություն և Մշակույթ
ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Լուսինե Զաքարյանի և հոգևոր երգիչ Խորեն Պալյանի արվեստի սիրահարները հնարավորություն կունենան մասնակցել նրանց հիշատակին նվիրված «Յորժամ» խորագրով համերգին, որը տեղի կունենա փետրվարի 27-ին Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը: Երեկոյին կմասնակցեն Երևանի պետական Կամերային երգչախումբը, «Հովեր» պետական Կամերային երգչախումբը, Աննա Մայիլյանի ղեկավարած Վոկալ արվեստի կենտրոնի սաները: Միջոցառմանը կմասնակցի նաև ՀՀ վաստակավոր արտիստուհի՝ Սիլվա Յուզբաշյանը:
Հիշատակի երեկոն կվարի ՀՀ վաստակավոր արտիստ, «Կոմիտաս» մեդալակիր, Սարգիս Նաջարյանը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն