Եվրամիությունը տարերքի մեջ է. այն 20 մլրդ եվրո կհատկացնի Ուկրաինայի նոր կառավարությանը
Աշխարհ
Եվրամիությունը պատրաստ է 20 մլրդ եվրո հատկացնել Ուկրաինայի նոր կառավարությանը բարեփոխումներ իրականացնելու համար: Այդ մասին տեղեկացնում են տեղական ԶԼՄ-ներին հայտնել է Եվրախորհրդարանի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Էլմար Բրոկը:
«Իմ համոզմամբ` Ուկրաինայում նոր կառավարության ձևավորումից հետո ԵՄ-ն կկարողանա անհապաղ 20 մլրդ եվրո օգնություն տրամադրել Ուկրաինայի կառավարությանը, որպես զի երկիրը փրկի դեֆոլտից»,-ասել է խորհրդարանականը: Նա նշել է, որ Եվրամիության օգնությունը կուղղորդվի «երկրի ապագայի համար ավելի լավ տնտեսական պայմանների ստեղծմանը» և «ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի պատրաստմանն ու ստորագրմանը»:
Ինչպես հաղորդել է Financial Times բրիտանական թերթը, ԵՄ-ի ֆինանսների հարցերով եվրահանձնակատար Օլլի Ռենը Սիդնեյում G20-ի երկրների ֆինանսների նախարարների և կենտրոնական բանկերի ղեկավարների հանդիպման կուլիսներում հայտարարել է, որ Ուկրաինային ֆինանսական օգնություն է անհրաժեշտ երկիրը սնանկացումից փրկելու համար:
ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Ջեյկոբ Լյուն Ուկրաինայի խորհրդարանում «Բատկիվշչինա» խմբակցության ղեկավար Արսենի Յացենյուկի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է, որ անցումային կառավարության ձևավորումից հետո Ուկրաինային անհրաժեշտ է հնարավորինս արագ վերսկսել երկխոսությունը Արժույթի միջազգային հիմնադրամի հետ:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ