Արսեն Ավակովը ժամանել է Ղրիմ՝ կանխելու ղրիմցիների հնարավոր հակահարվածն ու դիմակայությունը
Աշխարհ
Ուկրաինայի ՆԳ նախարարության և Անվտանգության ծառայության գործունեության նկատմամբ հսկողության գծով Գերագույն ռադայի լիազոր ներկայացուցիչներ Արսեն Ավակովը և Վալենտին Նալիվայչենկոն փետրվարի 24-ին «կարճատև աշխատանքային ուղևորություն» են կատարել Սիմֆերոպոլ: Այս մասին հայտնում են Ղրիմի ԶԼՄ-ները:
«Երկիրը վերադառնում է խաղաղ երկխոսության հուն: Այստեղ շատ կարևոր է սադրանքներ թույլ չտալը: Իրադրությունն այնպիսին է, որ կարևոր է՝ չկրկնվի այն դիմակայությունը, որը տեղի ունեցավ Կիևում: Կարծում եմ, որ մենք խաղաղ երկխոսության ճանապարհով կկարողանանք ամեն ինչ բերել հանգիստ վիճակի»,-հայտարարել է Ավակովը:
Սա Ուկրաինայի ուժային կառույցների նոր ղեկավարության առաջին այցն է երկրի տարածաշրջաններ: Այն կատարվել է Ղրիմի Ինքնավար Հանրապետություն, որտեղ փետրվարի 23-ին Սևաստոպոլում կայացած հանրահավաքի մասնակիցները տարերայնորեն վերընտրել են քաղաքագլխին և պահանջել ինքնավարության միացումը Ռուսաստանին:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ