ՀՀ վարչապետը Սոչիում զրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ
Քաղաքական
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում փետրվարի 23-ին' մինչ Օլիմպիական խաղերի փակումը, զրուցել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ: Այս մասին հաղորդում է Կրեմլի պաշտոնական կայքը: Զրույցին մասնակցել է նաև ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը Սոչի է մեկնել փետրվարի 23-ին աշխատանքային այցով: ՀՀ վարչապետը ներկա է գտնվել Ձմեռային օլիմպիական խաղերի փակման արարողությանը: Սպասվում է, որ այսօր Տիգրան Սարգսյանը Սոչիում կհանդիպի ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: Հանդիպմանը զրուցակիցները կքննարկեն երկկողմ հարաբերություններին առնչվող օրակարգային մի շարք հարցեր: Կողմերը կանդրադառնան նաև Եվրասիական ինտեգրացիոն գործընթացներին Հայաստանի մասնակցությանը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն