Ռուսաստանը չպետք է ռազմական միջամտություն ունենա Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հարցում. ԱՄՆ
Արտաքին Քաղաքական
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Սյուզան Ռայսը հայտարարել է, որ Ուկրաինայում ստեղծված իրավիճակում Ռուսաստանի ռազմական միջամտությունը լուրջ սխալ կլիներ։ Այս մասին հայտնում է Украинская правда-ն՝ վկայակոչելով «Радио Свобода»-ին:
«Ո՛չ Ուկրաինան, ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Եվրամիությունը, ո՛չ էլ ԱՄՆ-ն չի ցանկանում տեսնել բռնության վերադարձն ու իրադրության սրումը»,-ընդգծել է նա։
Ռայսը հավելել է, որ Ռուսաստանի հետ բազմամյա պատմական ու մշակութային կապեր ունեցող Ուկրաինային ոչինչ չի խանգարում Եվրոպայի հետ առավել սերտ ինտեգրվելու համար։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու