Կիևի մետրոպոլիտենի «Անկախության հրապարակ» կայարանը վերսկսել է աշխատանքը
Աշխարհ
Ինչպես հայտնում է itar-tass-ը, Կիևի մետրոպոլիտենի «Անկախության հրապարակ» կայարանը փետրվարի 24-ին վերսկսել է աշխատանքը: Այդ մասին տեղեկացնում է մետրոպոլիտենի մամուլի ծառայությունը:
«Բոլոր կայարաններն աշխատում են սովորական ռեժիմով»,-նշել է մամուլի ծառայությունը:
Կիևի մետրոն աշխատանքը դադարեցրել էր փետրվարի 18-ին ահաբեկաչական գործողությունների սպառնալիքի պատճառով: Փետրվարի 21-ից գնացքների երթևեկությունը վերականգնվել էր ամբողջ ծավալով, սակայն ուղևորների մուտքի և ելքի համար փակվել էին «Անկախության հրապարակ» և «Կրեշչատիկ» կայարանները: Այդ կայարաններում կարելի էր անցում կատարել ստորգետնյա այլ ուղիներ:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ