Մայիսի 7-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօր Ռուսաստանի ԱԳՆ-ն կոչ է անում օտարերկրյա իշխանություններին ապահովել իրենց դիվանագետների ժամանակին տարհանումը Կիևից․ Զախարովա Բժիշկը բացատրեց, թե երբ կարող է վտանգավոր լինել արյան բացասական կարգը Քվեարկելով Փաշինյանի օգտին, դու քվե ես տալիս Ալիևին. Ավետիք Չալաբյան (տեսանյութ) Առեղծվածային մահվան դեպք՝ Երևանում Թրամփը սպառնացել է Իրանին լայնածավալ ռմբակոծություններով. Մանկապղծության դեպքեր՝ մարզերում (տեսանյութ) Վանաձորի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Փաշինյանի ձեռնոցը նետված է ոչ միայն Ռուսաստանին, այլ նաև՝ ԱՄՆ-ին․ Նահապետյան (տեսանյութ) Գողության դեպք՝ Երևանում Այս ընտրությունը թուրք-ադրբեջանական պարտադրանքի և ազգային պետության միջև է. Ավետիք Չալաբյան (տեսանյութ) Միքայել Սրբազանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումն ենթակա է դադարեցման. փաստաբան Մեկնարկել է Սուրեն Պապիկյանի և Լեհաստանի ազգային պաշտպանության նախարարի առանձնազրույցը 

Ռոբերտ Քոչարյան. Ցանկացած սխալ հաշվարկ բացասական հետևանքներ կունենա Հայաստանի բոլոր բնակիչների համար

Քաղաքական

2rd.am-ը ներկայցնում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պատասխանը դեռևս անցած տարվա դեկտեմբերին ուղարկված մեր հարցաշարի հերթական հարցին: Խնդրո առարկան Մաքսային Միությանը Հայաստանի անդամակցության թեման է: Անկեղծ ասած, մենք ակնկալում էինք պարզել Ռոբերտ Քոչարյանի կարծիքը նաև մեկ այլ թեմայի՝ Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ: Սակայն, ինչպես մեզ տեղեկացրեցին 2-րդ նախագահի գրասենյակից, այս հարցի վերաբերյալ առայժմ գրեթե հնարավոր չէ առարկայական տեսակետ հայտնել՝ թեմայի վերաբերյալ հրապարակային տեղեկատվության սակավության պատճառով: Հուսով ենք, որ ժամանակի ընթացքում այդ բացը կլրացվի, և մենք կտեղեկանանք նաև այդ հարցի վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանի տեսակետին:

Պարոն նախագահ, հետաքրքիր է իմանալ Ձեր կարծիքը Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի Մաքսային Միությանը՝ Հայաստանի անդամակցության վերաբերյալ:

Թեման չափազանց կարևոր է, բայց դրա էությունը հասկանալու համար պետք է ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանում ու Ռուսաստանում իրագործվող մաքսային քաղաքականության մոտեցումների համեմատական վերլուծություն կատարել:

Սկսեմ Ռուսաստանից:

Ռուսաստանը ԽՍՀՄ-ից ժառանգեց գործնականում տնտեսության բոլոր ոլորտներն ընդգրկող հզոր արդյունաբերական ներուժ' ռազմաարդյունաբերական համիլիրի վրա արտայատված շեշտադրումով: Բայց այդ ներուժը ինտեգրված չէր համաշխարհային տնտեսությանը և գերակշիռ մեծամասնությամբ պարփակված էր ներքին շուկայում ու սոցիալիստական ճամբարի երկրներում: ԽՍՀՄ արտահանման հիմնական հոդվածը /65 տոկոս/ կազմում էր նավթի ու գազի արտահանումը: Որպեսզի պաշտպանի իր տնտեսությունը ավելի մրցունակ ներմուծումից, Ռուսաստանը կիրառում էր բարձր մաքսատուրքեր, իսկ ներքին շուկայի ծավալները թույլ էին տալիս գործել նրա արդյունաբերությանը: Կիրառելով արտահանման տուրքեր և քվոտաներ էներգակիրների արտահանման վրա՝ կառավարությունը պահպանում էր դրանց ներքին ցածր գները, ինչը պահում էր ռուսական տնտեսության որոշակի մրցունակությունը: Իմիջիայլոց, դա թույլ տվեց խուսափել այն կոլապսից, որ տեղի ունեցավ Հայաստանի տնտեսության հետ 90-ական թվականների սկզբին: Այժմ, անդամակցելով Առևտրի Համաշխարհային Կազմակերպությանը, Ռուսաստանը համաշխարհային տնտեսությանը լիարժեքորեն ինտեգրվելու համար աստիճանաբար վերանայում է արտաքին առևտրի կանոնները: Դա կարճաժամկետ հեռանկարում որոշակի դժվարություններ կստեղծի, սակայն երկարաժամկետ առումով երկիրն անկասկած շահելու է:
Իսկ ի˚նչ կատարվեց Հայաստանում:

Մենք ժառանգեցինք լուրջ արդյունաբերական ներուժ՝ կողմնորոշված դեպի ԽՍՀՄ շուկա, որն արդեն գոյություն չուներ: Ներքին շուկայի ծավալներն այդ արդյունաբերության համար չնչին էին, իսկ մի շարք ոլորտների համար՝ պարզապես զրոյական: Ռուսաստանի հետ ընդհանուր սահմանի և երկաթուղային հաղորդակցության բացակայությունը ի չիք էր դարձնում նախկին կոոպերացիայի վերականգնման ջանքերը: Ռուսական տնտեսության մի շարք ոլորտների աղետալի վիճակը 90-ականների կեսերին նույնպես լավատեսություն չէր ավելացնում: ԽՍՀՄ փլուզման հետ մեկտեղ Հայաստանի արդյունաբերության զգալի մասը անմիջապես դարձավ էքսպորտային՝ ավանդական վաճառահանման շուկայի և տեխնոլոգիական կոոպերացիաների գծով գործընկերների կորուստի պայմաններում: Ըստ էության, բացի գյուղատնտեսությունից ու վերամշակու¬մից, արդյունաբերության բազմաթիվ ճյուղերի պաշտպանությունը մաքսա¬տուր¬քերով անիմաստ էր: Հովանավորչությունը կարող էր արտահայտվել բոլորովին այլ գործիքների կիրառմամբ, բայց ոչ մաքսային արգելքներով: Գումարեք դրան նաև Հայաստանի շրջափակումը, որը բերում էր տրանսպորտային ծախսերի թանկացման գրեթե բոլոր ապրանաքատեսակ¬ների համար: Այդ պատճառով էլ ՀՀ կառավարությունը 90-ականների կեսերին գնաց արտաքին առևտրի ազատականացման, և Հայաստանը մտավ ԱՀԿ 2003թ.՝ համաշխարհային տնտեսության մեջ լիարժեք ինտեգրացիայի գործընթացն արագացնելու համար:

Այսպիսով, Հայաստանն ու Ռուսաստանը, օբյեկտիվ հանգամանքներից ելնելով, երկար ժամանակ մաքսային քաղաքականության մեջ տարբեր մոտեցումներ էին իրականացնում, և այդ մոտեցումները մեր երկրների մաքսային օրենսգրքերի հիմքը դարձան: Իսկ քանի որ Մաքսային Միության մոտեցումներում ընկած է ՌԴ մաքսային օրենսգիրքը, հարց է առաջանում, թե ի՞նչ խնդիր է լուծում Հայաստանն իր տնտեսության համար՝ բարձրացնելով մաքսատուրքերը ռուսաստանյան մակարդակի, և կհաջողի՞ արդյոք անցնցում վերափոխել իր մոտեցումները:

Այս հարցում ես չեմ կիսում մեր պաշտոնատար անձանց լավատեսությունը, քանի որ տնտեսությունը իներցիոն բնույթ ունի, և կտրուկ շրջադարձերն այստեղ հակացուցված են: Մարդիկ տարիներով կառուցում են իրենց բիզնեսը գործող կանոների տրամաբանությամբ, և այն վերահարմարեցնելու համար ժամանակ է հարկավոր: Ակնհայտ է, որ բիզնեսի որոշ տեսակներ կբարելավեն իրենց դիրքերը, որոշները կտուժեն, իսկ որոշները՝ ուղղակի կմեռնեն: Անհրաժեշտ է խորը և բիզնեսի համար բաց վերլուծություն ՄՄ երկրների շուկաների բոլոր ապրանքային խմբերի գծով՝ կանխատեսելու համար բոլոր հնարավոր հետևանքները: Գործարարներն ու ֆերմերները պետք է իմանան, թե որ ճյուղերում են իրենց դժվարություններ սպասում, և հակառակը՝ որում իրենք կարող են ավելացնել իրենց հնարավորությունները: Դա կօգնի նաև բանկերին ու վարկային կազմակերպություններին՝ ավելի արդյունավետ և փոքր ռիսկայնությամբ տնօրինել ֆինանսական ռեսուրսները:

Բացի այդ, ամենայն հավանականությամբ, Եվրամիությունը Հայաստանի հետ առևտրում կվերանայի արտոնությունների համակարգը (GSP+), ինչի մասին արդեն ակնարկում են ԵՄ երկրների դեսպանները: Հարցեր կառաջանան նաև ԱՀԿ շրջանակներում արդեն պայմանավորված մաքսատուրքերի փոփոխության վերաբերյալ, ինչից դժվար թե հաջողվի խուսափել: Դա կբերի մեր ապրանքների նկատամամբ պատասխան միջոցների կիրառմանը: Թե ինչպես դա կազդի Հայաստանի տնտեսության և մեր երկրի երկարաժամկետ ներդրումային գրավչության վրա՝ դժվար է գնահատել:

Մեկ այլ՝ արդեն բարձրաձայնված խնդիր. ՄՄ շրջանակներից դուրս գտնվող երկրներից ներմուծվող ապրանքների գների բարձրացումը: Հաշվի առնելով սպառողական շուկայում այդպիսի ապրանքների գերակայությունն ու Հայաստանի առևտրային բալանսի դեֆիցիտի մակարդակը՝ խոսք է գնում բավականին էական ծավալների մասին: Այստեղ բանաձևը շատ պարզ է. բարձացնում ես մաքսատուրքերը՝ բարձանում է նաև ապրանքի գինը խանութում: Կամ էլ տեղի է ունենում այդ ապրանքների փոխարինումը համանման ապրանքներով՝ Մաքսային Միության անդամ երկրներից, եթե այդպիսիք այնտեղ արտադրվում են: Օրինակ, ասենք, Բելառուսի մսամթերքները և կաթնամթերքները կարող են էժանանալ Հայաստանում, իսկ մեր գինին ու կոնյակը՝ Բելառուսում: Ինչպե՞ս կդիմանա այս մրցակցությանը մեր անասնապահությունը, ցույց կտա ժամանակը: Այլ երկրներից ներմուծվող կենցաղային տեխնիկայի, էլեկտրոնիկայի ու մեքենաների զգալի մասը կթանկանա, եթե չլինեն համպատասխան բացառություններ: Այստեղ ամեն ինչ հնարավոր է հաշվարկել և կանխատեսել, և այդ հաշվարկները պետք է մատչելի լինեն հասարակությանը: Գների էական ավելացումը կարելի է զսպել միայն ներդնելով բացառությունների ծավալուն ցուցակ, ներդաշնակելով այն ԱՀԿ առջև Ռուսաստանի ստանձնած պարտավորությունների շրջանակում մաքսային գանձումների աստիճանական նվազեցման հետ: Իսկ դա կախված է անցկացվելիք աշխատանքային բանակցությունների արդյունքներից՝ ՄՄ բոլոր երկրների հետ, որոնք էլ իրենց հերթին կներկայացնեն փոխադարձ պահանջներ: Դա շահերի համաձայնեցման աշխատատար գործընթաց է, և շտապողականությունը կարող է հանգեցնել անցանկալի հետևանքների:

Ես գիտակցաբար կանգ չեմ առնում այն բանի վրա, թե Հայաստանի համար ինչ վարկանիշային կորուստներով սկսվեց միացումը Մաքսային Միությանը՝ տարակուսանքի առիթ դառնալով մեր եվրոպացի գործընկերների համար: Դա այլևս չես շտկի: Չարժեր գնալ ԵՄ-ի հետ Ասոցիացման համաձայնագրի ստորագրմանը ՎՈՒԱՄ-ի երկրների ընկերակցությամբ, այն էլ ակտիվ քարոզչությամբ: Դա գործընթացին ավելորդ աշխարհաքաղաքական երանգ հաղորդեց: Ռուսաստանի արձագանքը միանգամայն կանխատեսելի էր:

Այսպես թե այնպես՝ ունենք այն, ինչ ունենք: Ցանկալի է, որ անդամակցությունը Մաքսային Միությանը ընթանա հանգիստ, լինի նվազագույնս քաղաքականացված և առավելագույնս հաշվի առնելով երկրի տնտեսության երկարաժամկետ շահերը: Ցանկացած սխալ հաշվարկ բացասական հետևանքներ կունենա Հայաստանի բոլոր բնակիչների համար:

Հ. Գ. Նրանց, ովքեր չեն կարող տեղի-անտեղի չարտահայտվել, առաջարկում եմ ուշադիր կարդալ, որպեսզի չստացվի այնպես, ինչպես միշտ:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
WP. Իրանը Մերձավոր Արևելքում վնասել է առնվազն 228 ամերիկյան ռազմական օբյեկտԲանկի աշխատակիցը անջատել է հեռախոսը Հռոմի պապի հետ զրույցի ժամանակՈւկրաինայի պետական ​​սահմանը դիտավորյալ խախտելու մեջ ներառվել են յոթ անչափահասներԹրամփը սպառնացել է Իրանին լայնածավալ ռմբակոծություններով, եթե համաձայնության չհասնենՇվեյցարիայում նավարկությունից հետո հանտավիրուսային վարակի դեպք է հայտնաբերվելՄոսկվայի և Սանկտ Պետերբուրգի երկաթուղային կայարանները սկսել են մաքրել ռոբոտները Սեուլի բուդդայական տաճարը ռոբոտ-վանական ունիAl Mayadeen. Իրանը իր պայմաններն է ներկայացրել ԱՄՆ-ին, այդ թվում՝ լիակատար հրադադարՄԱԿ-ը կոչ է արել Իսրայելին անհապաղ ազատ արձակել Սումուդի նավատորմի երկու ակտիվիստներինSTI ֆորումում Պարույր Հովհաննիսյանը հանդես է եկել ելույթով, ընդգծել գիտություն-քաղաքականություն փոխգործակցության ամրապնդման կարևորությունը ԱՄՆ-ն հարվածել է Խաղաղ օվկիանոսում թմրանյութեր տեղափոխելու համար կասկածվող նավակիԱՄՆ-ում բենզինի գինը 50%-ով բարձրացել է Իրանում պատերազմի մեկնարկից ի վեր. APԼեհաստանի պաշտպանության նախարարը ԵՄ-ից դրամաշնորհներ է պահանջել զենք գնելու համարՊակիստանի վարչապետը երախտագիտություն է հայտնել Թրամփին Հորմուզի նեղուցում գործողությունը դադարեցնելու համարՎեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ ձերբակալվել է․ ՔԿԼիբանանի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ Իսրայելի օդային հարվածի հետևանքով զոհվել է չորս մարդՀարցումը ցույց է տվել, թե ուկրաինացիները ինչ են համարում երկրի համար գլխավոր սպառնալիքըՄայիսի 7-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօրԼեհաստանը հայտնել է ամերիկյան զորակազմի ավելացման վերաբերյալ բանակցություններ վարելու մասինՆիդեռլանդները որոշել է Ուկրաինային 20 շահագործումից հանված բանտային ավտոբուս նվիրաբերելԻսպանիան խնդրել է Եվրոպական հանձնաժողովին պաշտպանել Միջազգային քրեական դատարանի դատավորներին և ՄԱԿ-ի զեկուցողին ԱՄՆ պատժամիջոցներիցԻսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավում նոր հարվածների մասինTelegraph. Մեծ Բրիտանիայի պաշտպանական ընկերությունները կարող են ականազերծել Հորմուզի նեղուցըԱդմիրալ Իսակով Ռուսաստանի ԱԳՆ-ն կոչ է անում օտարերկրյա իշխանություններին ապահովել իրենց դիվանագետների ժամանակին տարհանումը Կիևից․ Զախարովա Axios. Իրանի ուրանի հարստացման մորատորիումը կարող է տևել առնվազն 12 տարիՎենգրիան Ուկրաինային վերադարձրել է առգրավված ոսկին և արժույթըՉինաստանը հույս ունի վերականգնել նավագնացությունը Հորմուզի նեղուցումՀռոմի պապ Լևոն XIV-ը մեկ տարվա ընթացքում դարձել է համաշխարհային քաղաքականության ազդեցիկ ձայնՎեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Ռուսաստանում 27 տարի անց դատավճիռ է կայացվել լեգենդար քաղաքապետի դեմ մահափորձի գործովԴեռահասները ծեծելով սպանել են ընկերոջը պաշտպանելու եկած տղամարդունԱնահիտ Մանասյանը նախընտրական շրջանում կարևորել է ՄԻՊ-ի անկախ, անկողմնակալ և ապաքաղաքական գործունեությունը Euractiv. ԵՄ-ն 2025 թվականին ռուսներին տրամադրել է 620,000 տուրիստական ​​վիզա«Բուսաբանության ինստիտուտի» մոտ ազգությամբ ռուս կնոջ մարմին է հայտնաբերվել Հայաստան–ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը՝ ընդլայնման փուլում Axios. ԱՄՆ-ն ակնկալում է, որ Իրանը կպատասխանի գործարքի առաջարկներին 48 ժամվա ընթացքումԲժիշկը բացատրեց, թե երբ կարող է վտանգավոր լինել արյան բացասական կարգը Բլոգերը ցույց է տվել՝ ինչպես կարելի է եռացող ջրով հեռացնել սննդի հետքերը հագուստիցAxios. ԱՄՆ-ը և Իրանը մոտ են պատերազմի ավարտի հուշագրի ստորագրմանը«Երևանյան երկխոսություն» համաժողովի շրջանակներում ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է Հունաստանի ԱԳՆ գլխավոր քարտուղարի հետ Նորվեգիան Ուկրաինային ռազմական աջակցության համար 302 միլիոն դոլար է հատկացրելՄահացել է CNN-ի հիմնադիր Թեդ Թըրները Ուկրաինան Եվրոպային առաջարկել է արագ ընդհանուր հակահրթիռային պաշտպանության համակարգ ստեղծել Մասնագետները նշել են՝ ինչպես արագացնել դանդաղ աշխատող հեռուստացույցըԱննա Ամրոյանը դարձավ աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն «Уральских пельменей» աստղը ներկայացրել է իրենից 26 տարով փոքր սիրեցյալինԱՄՆ-ն և Իրանը մոտ են համաձայնության. ՊակիստանՔվեարկելով Փաշինյանի օգտին, դու քվե ես տալիս Ալիևին. Ավետիք Չալաբյան (տեսանյութ) Չինական Kaiyi ավտոբրենդը փաստացի հեռանում է ռուսական շուկայից
Ամենադիտված