Վիկտոր Յանուկովիչի և Ուկրաինայի մի շարք այլ պաշտոնյաների նկատմամբ հետախուզում է հայտարարված. Արսեն Ավակով
Աշխարհ
Ինչպես հայտնում է itar-tass-ը, Վիկտոր Յանուկովիչի և Ուկրաինայի մի շարք այլ պաշտոնյաների նկատմամբ հետախուզում է հայտարարված: Այս մասին Facebook սոցիալական ցանցի իր էջում հայտարարել է Ուկրաինայի ՆԳՆ ղեկավարի պաշտոնակատար Արսեն Ավակովը:
«Տեղեկացնում եմ այսօր առավոտվա դրությամբ: Քրեական գործ է հարուցվել խաղաղ բնակիչների նկատմամբ զանգվածային սպանության իրականացնելու փաստով: Յանուկովիչը և մի շարք այլ պաշտոնատար անձինք հետախուզման մեջ են»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ուկրաինայի ՆԳՆ ղեկավարի պաշտոնակատար Արսեն Ավակովը հերքել էր Ղրիմում Վիկտոր Յանուկովիչի ձերբակալության մասին տեղեկությունը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ