Վենետիկի կառնավալում ավելի քան 100 հազար մարդ է տեսել հրեշտակի թռիչքը
Աշխարհ
Վենետիկում տեղի է ունեցել ամենամյա կառնավալի կուլմինացիոն իրադարձությունը՝ հրեշտակի թռիչքը Կամպանիլլայի աշտարակից: Արտակարգ տեսարանը դիտելու էր հավաքվել ավելի քան 100 հազար մարդ: Այս տարի հրեշտակի դերը կատարել է 2013-ի կառնավալի գեղեցկության մրցույթի հաղթող Յուլյա Նասին: Այս մասին հայտնում է itar-tass-ը:
«Օդում վիթխարի բարձրությամբ կախված մնալ և զգալ հեռու ներքևում մարդկանց խանդավառությունն ու աջակցությունը, անպատմելի բան է: Թվում էր, թե ինձ բնավ պետք չեն ճոպանները»,- ասել է Վենետիկի կառնավալի «հրեշտակ» Յուլյա Նասին:
Առաջիկա շաբաթում կառնավալի հանդիսականներին սպասում են համերգներ և փողոցային արտիստների ելույթներ: Այս միջոցառումները միաժամանակ կդառնան նաև լավագույն դիմակի մրցույթի փուլերը: Գլխավոր մրցանակի հավակնորդներին կընտրեն հանդիսականները՝ ամեն օր երկուսին: Մրցույթի եզրափակիչ մասը տեղի կունենա տոնի վերջին կիրակի օրը՝ մարտի 2-ին:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ