Յանուկովիչը գտնվել է
Աշխարհ
Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը ներկայումս թաքնվում է վանքում, որը գտնվում է Դոնեցկի մարզի Վոլնովախա քաղաքում՝ «Ֆորեստ պարկի» տարածքում: Այս մասին հայտնում է «Ուկրինֆորմ» գործակալությանը:
Խոսքը Մոսկվայի պատրիարքարանի Ուկրաինական ուղղափառ եկեղեցու Սուրբ Նիկոլի վանքի մասին է, նույն այն վանքի, որտեղ ապրել ու մահացել է Յանուկովիչի խոստովանահայրը՝ Զոսիման: Այդ մասին հայտնել է Գերագույն ռադայում «Բատկիվշչինայի» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Բրիգենեցը, հաղորդել է նրա մամուլի ծառայությունը:
«Այդ վանքում կա եռահարկ ստորգետնյա բունկեր, այն բունկերների նմանությամբ, որոնք իրենց համար կառուցում էին Հիտլերը կիմ Հիմլերը, և այն ապահովված է անհրաժեշտ ամեն ինչով:
«Հիշեցնեմ, որ այնտեղ Վիկտոր Յանուկովիչի հետ միասին գտնվում է մի քանի հարյուր թիկնապահ և նրա մերձավոր շրջապատի մի քանի անձինք»,-նշել է Բրիգենեցը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ