Սերգեյ Մինասյան. Ուկրաինան կմնա որպես մեկ միասնական պետություն
Արտաքին Քաղաքական
«Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանի գնահատմամբ' Վիկտոր Յանուկովիչի իշխանության հիմքերը ամբողջապես պառակտված են երկրի ողջ տարածքով այդ պատճառով Ուկրաինան կմնա որպես մեկ միասնական պետություն և արտահերթ նախագահական ընտրություններից հետո կսկսի Ասոցացման համաձայնագրի ստորագրումը:
Մինասյանը համոզված է, որ մոտ ժամանակահատվածում Եվրամիությունն Ուկրաինային կտրամադրի խոստացած 20 միլիոն դոլարը, ինչը պետությանը կօգնի խուսափելու դեֆոլտից և տնտեսական կոլապսից:
Վերջինս քիչ հավանական է համարում, որ ռուսական զորքը մտնի Ուկրաինա:
Նրա խոսքով` դա կհանգեցնի սառը պատերազմի կրկնությանը, սակայն այս պարագայում Ռուսաստանն ավելի թույլ է, քան նախկին ԽՍՀՄ-ն:
«Ռուսաստանը չի դիմի մի քայլի, որով հակադրվի բոլորին և չունենա աջակիցներ»:
Մինասյանի կարծիքով` Ուկրաինայի արտահերթ նախագահական ընտրություններում նախագահի ամենահավանական թեկնածուն նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն է, սակայն այս պարագայում նախագահի դերակատարությունը կփոքրանա, քանի որ երկիրը կանցնի խորհրդարանական համակարգի, որտեղ գլխավոր որոշումները կկայացնի Գերագույն ռադան:


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)