Հալեպում սպանվել է «Ալ Քաիդայի» ղեկավարը
Մերձավոր Արևելք
Հալեպում մահապարտ-ահաբեկչի իրականացրած պայթյունից սպանվել է իսլամիստական ռազմական հայտնի ղեկավարներից Աբու Խալիդ աս Սուրին: Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, Աբու Խալիդը պատկանում էր ջիհադիստական շարժմանը և սպանվել է «Ահրար աշ Շամ» խմբավորման 6 ուղեկիցների հետ: Նա հայտնի էր նաև որպես Ռաֆիկ Այման ազ Զահրաուի անունով «Ալ Քաիդայի» ղեկավարներից էր և կապեր է ունեցել խմբավորման նախկին ղեկավար Ուսամա բեն Լադենի հետ:
Պարզվել է, որ նրանք դարձել են «Իրաքի և Շամի իսլամական պետություն», այլ կերպ ասած, «ԴԱԻՇ» խմբավորման իրականացրած պայթյունի զոհերը: Դեպքը տեղի է ունեցել Հալեպի Հալք թաղամասում:
Սիրիայում ավելի քան երկու ամիս շարունակվում են բախումները «ԴԱԻՇ» և «Ջաբհա ան Նուսրա» և այլ խմբավորմումների միջև: «Ջաբհա ան Նուսրա»-ն ընդգրկում է նաև «Ահրար աշ Շամ» խմբավորումը:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան