Որ մթերքներն են համարվում «բնական էներգետիկներ» 5 սովորություն, որոնք դանդաղ «ծերացնում» են ուղեղը Բժիշկները զգուշացնում են․ այս նշանը կարող է վկայել լուրջ խնդրի մասին Սա հենց այն ցատկի բացառիկ կադրերն են, որից հետո 21-ամյա երիտասարդը խեղդվել էր Գողթանիկի ջրվեժում (տեսանյութ) Ի՞նչ գիտի ձեր հեռախոսը ձեր մասին Ռոբոտները գալիս են․ ո՞ր մասնագիտություններն են առաջինը վտանգի տակ Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է Մակրոնի երրորդ շնորհավորանքը․ ծաղրա՞նք, լեգիտիմացո՞ւմ, թե՞ «ինքնիշխանության» «գնահատական»․ Սուրեն Սուրենյանց Չինաստանում մոտեցող թայֆունի պատճառով տարհանվել է ավելի քան 340,000 մարդ Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա Այս մեկ սխալը քանդում է հազարավոր ամուսնություններ Ծանրամարտի երիտասարդական առաջնության Հայաստանի չեմպիոնները 

Հենրիխ Մխիթարյանը` «Զենիթի» և Ռուսաստանի հավաքականի դեմ խաղերի, Յուրա Մովսիսյանի, Նիկիտա Սիմոնյանի և այլոց մասին

Սպորտ

Վաղը` երեքշաբթի օրը, «Զենիթն» ու «Բորուսիան» Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակչի շրջանակներում, Պետերբուրգում հանդիպում կանցկացնեն: Այս կապակցությամբ Sovsport-ի թղթակիցը զրուցել է Դորտմունդի «Բորուսիայի» առաջատարներից մեկի` Հենրիխ Մխիթարյանի հետ:

«Ոչ-ոքի արդյունքին համաձայն չենք»

- Ֆրանկֆուրտի «Այնտրախի» նկատմամբ տարած փառահեղ հաղթանակից հետո «Советский спорт»-ը նյութ հրապարակեց ««Բորուսիան»` Զենիթում» վերնագրով: Այն համապատասխա՞ն վերնագիր է:   

-Ավելի քան: «Զենիթի» դեմ հանդիպումից առաջ, մենք լավ թափ հավաքեցինք (զրույցը կայացել է «Բորուսիա»-«Համբուրգ» հանդիպումից առաջ (0:3).-խմբ.): Փորձելու ենք խաղալ մեր ուժերի սահմաններում` կատարելով Կլոպի բոլոր հանձնարարությունները: Վստահ եմ` Պետերբուրգում հեշտ չի լինելու, թեպետ Գերմանիայի մեր երկրպագուներն ուրախացան` իմանալով, որ մեր մրցակիցը «Զենիթն» է: «Շատ լավ է, որ մեզ բաժին հասավ ոչ գրանդ ակումբ»: Բայց ես չեմ կիսում այդ ոգևորությունը: 

- Խմբային փուլի ձեր մրցակից «Նապոլին»` հավաքելով 12 միավոր, խմբից դուրս չեկավ, իսկ «Զենիթին» բավարարեց 6 միավորը: Ֆուտբոլում արդարություն չկա: 

- «Զենիթի» բախտը բերեց: Մեր խմբերը, ուժային առումով, տարբեր էին: Այժմ, սակայն, դա այնքան էլ կարևոր չէ: Անցել է երեք ամիս: Այդ ժամանակամիջոցում շատ բան կարող է փոխվել:

- Ձեզ ինչ-որ բան կապո՞ւմ է Սանկտ-Պետերբուրգի հետ:

-Ֆուտբոլից բացի՞: Ոչ: Ընկերներ ու հարազատներ, այնտեղ հաստատ չունեմ: 

-Բայց Դուք չե՞ք սովորում Սանկտ-Պետերբուրգի համալսարանի Երևանի մասնաճյուղի տնտեսագիտության ֆակուլտետում: 

-Սովորում եմ: 

-Չե՞ք վախենում, որ Ձեզ դիպլոմ չեն տա, եթե «Զենիթի» դարպասը գոլ խփեք: 

-Կլուծենք հարցը: Համալսարանը Երևում է,-ծիծաղում է:-Իսկ Պիտերն ինձ դուր եկավ: Այնտեղ եղել եմ նաև «Շախտյորի» և Հայաստանի ազգային հավաքականի հետ, երբ խաղում էինք Ռուսաստանի դեմ: Մաքուր քաղաք է` գեղեցիկ ճարտարապետությամբ: Առանձնահատուկ գրավել են սպիտակ գիշերները: Ուրախ եմ, որ այդ երևույթն անձամբ տեսա: Անսովոր բան է: 

-Ոչ-ոքի արդյունքը Սանկտ-Պետերբուրգում ընդունելի՞ արդյունք կլինի: 

-Ոչ: Խաղալու ենք հաղթանակի համար: 

-«Բորուսիայի» որոշ ֆուտբոլիստներ ռուսական թիմը համեմատում են «Շախտյորի» հետ: Ո՞րն է նմանությունը: 

-Ինձ թվում է`«Շախտյորն» ավելի ուժեղ է: Ծայրահեղ դեպքում` գոնե հիմա: Դա ապացուցեց նաև Իսրայելում տեղի ունեցած հանդիպումը: 

-«Զենիթում» իրենց օրոք խաղացել են նաև Հովեփյանն ու Բերեզովսկին...

-Տեղյակ եմ: Սարգիսը նույնիսկ անձնական հումարային-դիմելաձև ուներ. նրան ասում էին «Самый лучший из армян - наш защитник Овсепян»: Դորտմունդում ինձ համար նման բան դեռ չեն մտածել,-ծիծաղում է:-Իրենց լավագույն տարիները և′ Հովսեփյանը, և′ Բերեզովսկին անցկացրել են հենց «Զենիթում»: 

-Շիրոկովի հետ «Զենիթն» ուժեղ է: Այն, որ Շիրոկովը չի խաղում, որովհետև վիճել է Սպալետտիի հետ, դա «Բորուսիայի» համար պլյո՞ւս է: 

- Մի կողմից, պիտերցիները յուրաքանչյուր դիրքում ունեն 2-ական խաղացող, իսկ որոշ դիրքերում` 3-ական: Սպալետտին ընտրության հնարավորություն ունի: Մյուս կողմից` վստահ եմ, որ ինչ-որ պահի «Զենիթը» Շիրոկովի կարիքը կունենա: Ռոմանը թիմի կարևորագույն խաղացողներից է: 

-Մարտի սկզբին Ռուսաստանի և Հայաստանի հավաքականները մրցելու են Կրասնոդարում, որտեղ վստահաբար կարելի է ասել, որ Հայաստանը մեծ սփյուռք ունի: 

-Ուրախ եմ, որ խաղալու ենք հարավային Կրասնոդարում: Հույս ունեմ` ստադիոնում մեծ թվով հայերի տեսնել: Դա մեզ համար հաղթանակի ավելի մեծ ձգտում կլինի: 

-Մեր հավաքականն ինչպե՞ս կգնահատեք Կապելլոյի գլխավորությամբ: 

-Կապելլոն «բարդ է»: Երբ Ռուսաստանը Դիկ Ադվոկատն էր ղեկավարում, մենք հանդիպեցինք Եվրո-2012-ի ընտրական խաղում: Այդ ժամանակ ձեր թիմն ավելի երիտասարդ էր: Հիմա խաղացողներն ավելի հասուն և փորձառու են դարձել: Ձեր մարզիչը պետք նոր տարբերակներ մտածի` հրավիրելով ավելի երիտասարդ ֆուտբոլիստների: Տեսնենք, թե Ռուսաստանն ինչպես հանդես կգա Բրազիլիայում:

-Ինչի՞ վրա Ռուսաստանը պետք է հույս դնի Աշխարհ առաջնությանը: 

-Պետք է դուրս գալ փլեյ-օֆֆ: Այս պահի էլ ինչի՞ վրա կարելի է հույս դնել, երբ ընկել ես նման խումբ: 

- Կարծես թե, Հայաստանում հատուկ վերաբերմունք ունեն «Սպարտակի» հանդեպ: Իսկ դուք հետևո՞ւմ եք: 

- Իհարկե, «Սպարտակն» ասոցացվում է ոչ միայն իմ ընկերներ Օզբիլիսի և Մովսիսյանի հետ: Ասոցացվում է նաև Նիկիտա Սիմոնյանի հետ: Անձամբ, ցավոք սրտի, ծանոթ չեմ նրա հետ, բայց հպարտ եմ, որ հայը նման հաջողության է հասել ֆուտբոլում: Ինչ վերաբերում է Մովսիսյանին, ապա նա հիանալի ժամանակաշրջան է անցկացնում: Շատ գոլեր է խփում, դարձել է «Սպարտակի» առաջատարը: Մեր հավաքականի համար կարևոր է, որ նա հաղթի: Ընդհանրապես, հնարավորություն ունենալու դեպքում դիտում եմ Ռուսաստանի առաջնության մյուս հանդիպումները ևս: Ձեր առաջնությունում շատ հայեր կան: 

- Կլոպին խորհուրդ չե՞ք տա դիտարկելու Մովսիսյանին ձեռք բերելու տարբերակը: Լևանդովսկին ամռանը հեռանում է: 

- Ես դեռ չեմ աճել այնքան, որ մարզչին իմ տեսակետը հայտնեմ: Բայց շատ ուրախ կլինեմ, որ Յուրան հայտնվի «Բորուսիայում»: Առաջընթացի համար լավ է տեղափոխվել եվրոպական ավելի ուժեղ թիմ: Կլոպն իմ մասին միշտ հոգ է տանում: 

- Ասում են, որ «Անժին» ֆինանսական առումով հիասքանչ առաջարկ է արել Ձեզ: Ինչո՞ւ եք հրաժարվել: 

-Ճիշտ եք: Այդ պահի դրությամբ` «Անժին» համալրված էր գերազանց ֆուտբոլիստներով: Էտո′Օ-ն օրինակ: Առաջարկը գերազանց էր: Ես կհամաձայնվեի, եթե երազանքս չլիներ: Մանկուց էի երազում խաղալ ուժեղագույն ակումբերից մեկում: Դրա համար էլ ընտրեցի «Բորուսիան»:  

- Իզմայլովը, Բիլյալետդինովը և ռուս այլ ֆուտբոլիստներ` տեղափոխվելով արևմտյան ակումբեր, կորցրել են իրենց աշխատավարձը: Դա, հավանաբար, Ձեր դեպքում եղավ: 

- Եթե նույնիսկ կորցնեի, միևնույնն է, կհայտնվեի այստեղ: Եվրոպան մնում է Եվրոպա: Այստեղ ամեն խաղից մեծ հաճույք ես ստանում: Անձամբ ինձ համար, գումարը մեծ դեր չի խաղում: 

- Ձեր խաղից գո՞հ եք: 

- Հույս ունեմ, որ մրցաշրջանի երկրորդ մասում ավելի լավ կխաղամ: Այդպես էլ կլինի: Դադարից հետո երկու գոլ խփեցի, արդյունավետ փոխանցումներ կատարեցի: Տպավորություն է, որ հաջորդ խաղերում ավելի լավ կստացվի: Ամեն օր ավելի լավ եմ հասկանում թիմը: 

-Մխիթարյանը պետք է ավելի հաճախ ցուցադրի լավագույն որակները: Կլոպի այդ խոսքերը Ձեզ օգնո՞ւմ են: 

- Մարզիչը միշտ հոգ է տանում իմ մասին: Իմ անհաջող խաղերից հետո, նա հաճախ էր կրկնում. «Դու հիանալի ֆուտբոլիստ ես, կարող ես և պետք է խաղաս ավելի լավ»: Հավատում եմ, որ ամեն ինչ կստացվի: Այդպիսի աջակցությունը ոգևորում է: Մարզումներին մասնակցում եմ ամբողջ ուժով, որպեսզի կարողանամ օգնել «Բորուսիային»:

- Գերմանիայի և Ուկրաինայի առաջնությունների տեմպերը տարբեր են: Մարզումների ընթացքում դա նույնպես նկատելի է: 

- «Շախտյորում» մարզումներն առավել ինտենսիվ կերպով են անցկացվում: Ուկրաինայում առաջանությունը թույլ է և մարզումների մասով մեզ անհրաժեշտ էր լավ մարզավիճակում լինել: Խոսքը հատկապես Չեմպիոնների լիգայի մասին է: Գերմանիայում հիմնականում վերականգնողական աշխատանքներ են կատարվում: Մենք շաբաթական երկու հանդիպում ենք անցկացնում: Պետք է հասցնել վերականգնվել: 


Անձնական գործ

Հենրիխ Մխիթարյան

Ծնվել է 1988թ. հունվարի 21-ին

Հասակը` 178 սմ, քաշը` 71 կգ

Կարիերա. «Փյունիկ» (Հայաստան, 2006-2009), «Մետալուրգ» Դոնեցկ (Ուկրաինա 2009–2010), «Շախտյոր» (Ուկրաինա, 2010–2013), «Բորուսիա» Դորտմունդ (Գերմանիա, 2013-իս սկսած):

Նվաճումներ`Հայաստանի չեմպիոն (2006, 2007, 2008, 2009), Հայաստանի գավաթակիր (2009), Հայաստանի Սուպերգավաթակիր (2007, 2008), Ուկրաինայի չեմպիոն (2010/11, 2011/12, 2012/13), Ուկրաինայի գավաթակիր (2010/11, 2011/12, 2012/13), Ուկրաինայի Սուպերգավաթակիր (2012): 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Որ մթերքներն են համարվում «բնական էներգետիկներ»5 սովորություն, որոնք դանդաղ «ծերացնում» են ուղեղըԲժիշկները զգուշացնում են․ այս նշանը կարող է վկայել լուրջ խնդրի մասինՍա հենց այն ցատկի բացառիկ կադրերն են, որից հետո 21-ամյա երիտասարդը խեղդվել էր Գողթանիկի ջրվեժում (տեսանյութ)Ի՞նչ գիտի ձեր հեռախոսը ձեր մասինՌոբոտները գալիս են․ ո՞ր մասնագիտություններն են առաջինը վտանգի տակԲուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին էՄակրոնի երրորդ շնորհավորանքը․ ծաղրա՞նք, լեգիտիմացո՞ւմ, թե՞ «ինքնիշխանության» «գնահատական»․ Սուրեն ՍուրենյանցՉինաստանում մոտեցող թայֆունի պատճառով տարհանվել է ավելի քան 340,000 մարդՎրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխաԱյս մեկ սխալը քանդում է հազարավոր ամուսնություններԾանրամարտի երիտասարդական առաջնության Հայաստանի չեմպիոնները«Իմ կյանքը ամբողջությամբ փոխվեց». ինչ է պատմում «Կարգին սերիալ»-ից հայտնի Արամիկը՝ Արեգ Գալոյանը սիթքոմի մասինԶրուցել եմ Փաշինյանի հետ՝ վերահաստատելու Ֆրանսիայի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը․ ՄակրոնԻնչու է ձմերուկը համարվում բնական «մաքրող» մթերք«Մեգամոլ»-ի մոտ բախվել են «Range Rover»-ը և «Opel Astra»-ն․ կան վիրավորներՀայկական մեռնող տնտեսությունն ու դրա հետևանքները․ տնտեսագետի մեկնաբանությունըՀունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականը ժամանել է ԲաքուՓրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքից«Շնորհակալ եմ յուրաքանչյուր փորձության համար». Արմենչիկի կնոջ գրառումը՝ ծննդյան օրվա առթիվՓաշինյանն իրեն զոհասեղանին դրեց, դրա պատճառով էլ հաջողեց 2018թ-ին. Հայկ Դերզյան (տեսանյութ)Հայկական կաթնամթերքի սահմանափակումից հետո Ռուսաստանում պակասի վտանգ չեն տեսնումՎենեսուելան հայտարարել է Միջազգային քրեական դատարանից վերջնական դուրս գալու մասին«Արսենալը» դիտարկում է «Ռեալի» եզրային հարձակվող Վինիսիուս Ժունիորին ձեռք բերելու հնարավորությունը«Չինական մեծ պատի» նմանակո՞ւմ․ Թրամփը կրկին զարմացրել է հրապարակմամբՀնդիկ նախարարը հրաժարական է տվել լայնածավալ բողոքների ֆոնինԷլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչումՌուսաստանից բենզինի արտահանման արգելքը կերկարաձգվի մինչև տարեվերջ․ Ալեքսանդր ՆովակՈւկրաինայի հարվածը՝ ոչ միայն Ռուսաստանի, այլև ԱՄՆ-ի դեմ էր. ՊեսկովՏոկաևի անսպասելի հայտարարությունը՝ Հայաստանի և Ադրբեջանի վերաբերյալԱվտովթար՝ Երևանում․ Աշտարակի խճուղում բախվել են «Mitsubishi»–ն, «Hyundai»–ն և «Volkswagen»–ը․ կա վիրավորԴավիթ Խուդաթյանը և Իրանի նավթի նախարարը քննարկել են մատակարարվող գազի ծավալներն ավելացնելու հարցերԻլոն Մասկն այլևս տրիլիոնատեր չէ53-ամյա տղամարդուն երեք հոգով «BMW» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել են այլ վայր, ապա երեխաների ներկայությամբ ծeծի են ենթարկելԶինծառայողները ԳՇ պետին բարձրաձայնել են իրենց հուզող հարցերը (տեսանյութ)Արտաշատում ջրանջատում կլինիԻրանը միգրացիոն ուղիներով գործակալներ է ուղարկում Մեծ Բրիտանիա. The TelegraphԱյս պшտերազմը պետք է դադարեցվի. հստակ ուղերձ՝ ՊուտինինԿամո Ունանյանը՝ աշխարհի չեմպիոնՓաշինյանն ու Մակրոնը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացըԻմ 2 ընկերները՝ Ծառուկյանն ու Աշոտյանը, այս տմարդի իշխանության կողմից, ըստ էության, պատանդառված են. քաղաքագետՎրաստանում երկրաշարժ է եղել, այն զգացվել է նաև Շիրակի և Լոռու մարզերումՎրաստանում հետաքննություն է սկսել էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումների առնչությամբԻրանի հայկական համայնքը զորակցություն է հայտնել Գագիկ ԾառուկյանինԱզատ մարդ կարելի է լինել ու մնալ նաև բերդի 3 մետրանոց խցում, ինչպես Ռուբենն ու Արմենը․ ԶոհրաբյանՍլովակիայի նախկին վարչապետը դիմել է երկրի նախագահին՝ խնդրելով օգնել Ադրբեջանում դատապարտված հայ բանտարկյալների ազատ արձակմանը ԱՄՆ-ի կոչը Ադրբեջանին՝ հայ գերիներին ազատելու վերաբերյալ. ԱՄՆ-ն պատրաստ է հզոր հարված հասցնել Իրանին2026-ի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է. ՊետրոսյանԶախարովան Բեն Լադենի հետ է համեմատել Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարարինԻսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան
Ամենադիտված