«Ժողովուրդ». «Հարազատները սպասելիք չունեն, թե սպանությունը կբացահայտվի»
Հայկական Մամուլ
Շուրջ մեկ տարի է, ինչ Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի ղեկավար Հրաչ Մուրադյանի սպանության փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Արդեն այնպիսի վիճակ է ստեղծվել, որ նրա հարազատները սպասելիք չունեն, թե սպանությունը կբացահայտվի: Այս մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց սպանված գյուղապետի եղբորորդին՝ Հակոբ Մուրադյանը՝ հավելելով, որ առայժմ որեւէ քայլ չեն պատրաստվում իրականացնել:
Հիշեցնենք, որ դեռեւս 2013թ. Պռոշյանի տասնյակ ներկայացուցիչներ, ինչպես նաեւ գյուղապետի հարազատները մի քանի անգամ բողոքի ակցիաներ էին անցկացրել ՀՀ գլխավոր դատախազության շենքի եւ նախագահական նստավայրի մոտ՝ պահանջելով բացահայտել սպանության իրական պատվիրատուներին: Նշենք, որ այս գործով կալանավորված Արայիկ Պետրոսյանը եւս ազատ է արձակվել, քանի որ նախաքննական մարմինը նրա մասնակցությունը հանցագործության կատարման գործում չի հաստատել:
Շարունակությունը` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ